- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
- Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոն
Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոն
Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնը (մինչև 2017 թ. կոչվել է Մամուլի պատմության և տեսության ամբիոն) հիմնադրվել է 1999 թ․: Ամբիոնի առաջին վարիչը եղել է բ.գ.դ., պրոֆեսոր Գ. Անանյանը: Սկզբնական շրջանում ամբիոնի դասախոսների հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում էր ժուռնալիստիկայի պատմության և տեսության խնդիրները:
Ժամանակի ընթացքում համացանցի, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների հնարավորությունները նպաստեցին նոր մեդիայի, նրա տարբեր ուղղությունների ձևավորմանն ու զարգացմանը: Դրանով պայմանավորված՝ ամբիոնի ուսումնական ծրագրերում ներմուծվեցին նոր դասընթացներ, որոնք վարում են հանրապետությունում նոր մեդիայի և հաղորդակցության ոլորտի առաջատար մասնագետները:
2017 թվականից նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչն է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Պետրոսյանը։
Ամբիոնում աշխատում են ինչպես գիտական և մանկավարժական հարուստ փորձ ունեցող, այնպես էլ երիտասարդ դասախոսներ, որոնց մի մասը ներգրավված է միջազգային ու տեղական դրամաշնորհային ծրագրերում: Ամբիոնի գիտնական-մանկավարժները հեղինակ են ուսումնամեթոդական ձեռնարկների, մենագրությունների, գիտական հոդվածների, որոնք տպագրվում են հանրապետության և արտասահմանյան մասնագիտական պարբերականներում։
Ամբիոնը տարբեր ձևաչափերով համագործակցում է արտերկրի առաջատար մի շարք համալսարանների համանուն ամբիոնների և կենտրոնների հետ։
Ամբիոնն իրականացնում է «Լրագրություն» (առկա) բակալավրիատական կրթական ծրագիրը:
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դասախոս
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
Դասախոս
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
Դասախոս
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով