Հասարակայնության հետ կապեր և հաղորդակցային տեխնոլոգիաներ
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրոսական ծրագրերից է «Հասարակայնության հետ կապեր և հաղորդակցային տեխնոլոգիաներ» հանրային կապերի և հաղորդակցության մասնագետների պատրաստման առկա ուսուցման համակարգով կրթական ծրագիը:
Ընդունելության պահանջները
PR մագիստրոսական ծրագրում ուսումը շարունակելու հնարավորություն ունեն առնվազն բակալավրի կրթական աստիճան ունեցող անձինք: Հարցաշարը տեղադրված է «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Մագիստրոսական ծրագրի նպատակն է ուսանողներին սովորեցնել հանրային կապերի պլանավորում և կառավարում, զարգացնել հետազոտելու և վերլուծելու կարողությունները, արտաքին և ներքին ռազմավարական հաղորդակցության իրականացումը, կրեատիվ և քննադատական մտածողությունը, թվային հաղորդակցության պլանավորում և կառավարում (սոցիալական ցանցեր, բլոգ, կայք, թվային հարթակներ), կորպորատիվ PR, իմիջ ձևավորելու առանձնահատկություններ, բրենդինգ, մեդիա հարաբերություններ, PR տեխնոլոգիաներ և գործիքներ, թիմային աշխատանքի յուրահատկություններ:
Առավելությունները
Ծրագիրը հնարավորություն է տալիս դինամիկ և ինտերակտիվ միջավայրում զարգացնելու հաղորդակցման հմտությունները՝ տեսականորեն հիմնավորված և գործնականում կիրառելի:
Կրթական ծրագրում դասախոսում են Հայաստանում հանրային կապերի և հաղորդակցության ոլորտի հեղինակավոր մասնագետներ և գիտնականներ:
Ուսանողները հնարավորություն ունեն պրակտիկան անցնելու Հայաստանի PR ոլորտի առաջատար կազմակերպություններում, ինչպես նաև ընդգրկվելու տեղական և միջազգային ոչ ֆորմալ կրթության կարճաժամկետ ծրագրերում:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի PR կրթական ծրագրում սովորելու տարիներին ուսանողները սովորում են ստեղծել ռազմավարական հաղորդակցության տեքստային, վերբալ և վիզուալ բովանդակություն (կոնտենտ):
Կարիերայի հնարավորությունները
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի PR մագիստրոսի որակավորումը հնարավորություն է տալիս աշխատելու Հայաստանի և արտերկրի բազմաթիվ առաջատար ընկերություններում: