
Բարոյագիտություն
Մագիստրոսական ծրագիր
Ընդունելության պահանջները
Քննության անցկացման ձևաչափը՝ բանավոր քննություն
Ծրագրի նպատակները
Ծրագրի նպատակն է պատրաստել կրթության, գիտության և քաղաքացիական հասարակության կառույցներում փիլիսոփայության և բարոյագիտության մասնագետներ, որոնք ունակ կլինեն.
- վերլուծելու և համակարգելու ժամանակակից քաղաքակրթական մարտահրավերների աշխարհայացքային, սոցիալ-փիլիսոփայական և բարոյական հիմնախնդիրները,
- կանխատեսելու սոցիոմշակութային և բարոյական շարժառիթներ ունեցող ճգնաժամային երևույթները և մշակելու դրանց հաղթահարման հայեցակարգեր։
Առավելությունները
Կրթական ծրագրի շրջանավարտները կկարողանան՝
- մշակել սոցիալ-տնտեսական, քաղաքական և քաղաքացիական կյանքի բարոյական կարգավորման ծրագրեր և ներդրման մեխանիզմներ,
- դասավանդել կրթական համակարգերում,
- աշխատել կրթական ծրագրեր իրականացնող միջազգային կազմակերպություններում, վերլուծական կենտրոններում, հասարակական կազմակերպություններում և այլուր։
Շրջանավարտների կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն իրենց ուսումը շարունակելու ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ասպիրանտուրայում և աշխատելու գիտահետազոտական կենտրոններում: