Միջազգային հարաբերություններ
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Ընդունելությունը կազմակերպվում է՝ համաձայն ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կանոնակարգի: «Միջազգային հարաբերություններ» մասնագիտության շրջանակում ընդունելությունն անցկացվում է «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների կենտրոնացված ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա: Ընդունելության քննություններին կարող են մասնակցել միջնակարգ և միջին մասնագիտական կրթություն ունեցող դիմորդները:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է ուսանողներին տրամադրել հիմնարար գիտելիքներ միջազգային հարաբերությունների գործընթացների և միտումների վերաբերյալ՝ պրակտիկ գործունեությունների բնագավառում դրսևորելով քաղաքական գործընթացները համակարգված վերլուծելու կարողություններ, ինչպես նաև միջազգային փորձի հիման վրա պատրաստել մրցունակ միջազգայնագետներ, որոնք կտիրապետեն մասնագիտական հմտություններին և կարողություններին՝ ունակ լինելով աշխատելու ինչպես պրակտիկ, այնպես էլ փորձագիտական գործունեության բնագավառում:
Առավելությունները
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները՝ ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով ապահովված լսարաններ, էլեկտրոնային ռեսուրսներ:
Ծրագիրը մշակելիս օգտագործվել են ՀՀ որակավորման ազգային շրջանակի չափորոշիչներ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (համալսարան) կրթական ծրագրերի չափորոշիչներ, ԵՊՀ բակալավրի կրթական ծրագրի կառուցվածքը և բովանդակությունը (Ղեկավար ձեռնարկ):
Այս ծրագրի ավարտին ուսանողն օժտված կլինի մասնագիտական գիտելիքներով և իմացությամբ, ընդհանրական (փոխանցելի) կարողություններով և գործնական մասնագիտական կարողություններով: Ուսանողն ունակ կլինի ձևակերպելու միջազգային հարաբերություններում առկա հիմնախնդիրներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև սահմանելու միջազգային կազմակերպությունների գործունեության նպատակներն ու սկզբունքները, ներկայացնելու միջազգային հարաբերությունների իրավական չափումը, դասակարգելու ու հիմնավորելու քաղաքական որոշակի զարգացումների պատճառներն ու հետևանքները, ներկայացնելու հայ դիվանագիտության առանձնահատկությունները, ձեռքբերումներն ու ձախողումները` պատմական տարբեր փուլերում` պետականության առկայության և բացակայության պայմաններում, լուսաբանելու և դասակարգելու ժամանակակից հակամարտությունների և նրանց լուծման մեխանիզմները, ներկայացնելու ծրագրի շրջանակում պահանջվող հիմնական բովանդակային նյութերն ու սահմանել հիմնական գաղափարները, ձևակերպելու պաշտոնական տեքստերը և ներկայացնելու մասնագիտական թարգմանություններ:
Գործնականում ուսանողն ունակ կլինի կազմելու մասնագիտական տեքստ, կատարելու թարգմանություն, մշակում և վերլուծություն՝ դրսևորելով մասնագիտական համապատասխան գիտելիքներից օգտվելու կարողություն, գործնականում իրականացնելու մասնագիտական գործունեություն՝ դրսևորելով երկրագիտության, մասնագիտական հաղորդակցման, դիվանագիտական այցելությունների և զրույցների վարման, դիվանագիտական արարողակարգի, վարվելակերպի և վարվեցողության շրջանակում ունեցած գիտելիքներից օգտվելու կարողություն, վերլուծելու միջազգային հարաբերություններում առկա հիմնախնդիրներն ու բացահայտել ներազդող գործոններն ու չափումները, պատճառներն ու հետևանքները, կատարելու արտաքին քաղաքական զարգացումների պատճառահետևանքային վերլուծություն:
Ուսանողը ծրագրի ավարտին կկարողանա պատրաստել գիտական զեկուցումներ, ներկայացնել հետազոտությունների արդյունքները և վարել գիտական բանավեճեր, ամփոփել նորմատիվային փաստաթղթերի պահանջների համաձայն, ինչպես նաև մասնագիտական աղբյուրների և գրականության հիման վրա արված գիտահետազոտական և վերլուծական մշակումները, հանդես բերելով եզրահանգումներն ու առաջարկները ներկայացնելու կարողություն, գնահատել առկա խնդիրներն ու դրանց լուծման համար անհրաժեշտ ռեսուրսներ, հայերեն և օտար լեզուներով ճիշտ, փաստարկված և հստակ կառուցել բանավոր և գրավոր խոսքը, ցուցաբերելով հաղորդակցվելու, ինչպես նաև հիմնավորված փաստարկներ ու հակափաստարկներ բերելու կարողություն, օգտվել մասնագիտական գրականությունից և տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից: Պատրաստել եզրակացություն` համեմատելով ու համակարգելով հակամարտող կողմերի փաստարկներն ու հակափաստարկները:
Կարիերայի հնարավորությունները
Շրջանավարտները հնարավորություն կունենան իրենց գիտելիքները գործնականում կիրառելու Արտաքին գործերի նախարարությունում, Միավորված ազգերի կազմակերպության ՀՀ ներկայացուցչությունում, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակում, Եվրոպական միության հայաստանյան պատվիրակությունում, Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում, Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունում, Հայաստանում միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցչությունում, Եվրասիական հետազոտությունների ինստիտուտի հայկական մասնաճյուղում և այլն: