Ս.թ. հոկտեմբերի 13-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Կառավարում» կրթական ծրագրի ավարտական կուրսի ուսանողների համար «Ռազմավարական կառավարում» խորագրով վարպետության դաս անցկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության ռազմավարությունների մշակման մասնագետ, տնտեսագիտության դոկտոր Ջոնսոն Աղաբաբյանը:
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-10/varpetowtyan_das_3_0.jpg?itok=jASonKdf)
Վարպետության դասի շրջանակում դոկտոր Աղաբաբյանը ներկայացրեց ռազմավարությունների մշակման խնդիրները, նպատակադրված ռազմավարությունների առաջնահերթությունները:
Բանախոսը անդրադարձավ երկրների մրցունակությունը որոշող գործոններին, որոնք պետք է հաշվի առնել երկրների երկարաժամկետ ռազմավարությունների մշակման գործընթացում:
Դասընթացի ժամանակ քննարկվեցին միկրոտնտեսական և մակրոտնտեսական մակարդակում ռազմավարությունների մշակման ձևաչափում արհեստական բանականության դերին առնչվող խնդիրները:
![Վարպետության դաս. «Ռազմավարական կառավարում» Տնտեսագիտության դոկտոր՝ Ջոնսոն Աղաբաբյան, ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-10/varpetowtyan_das_2_0.jpg?itok=mLn64DuI)
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում պարբերաբար կազմակերպվում են վարպետության դասեր՝ ուսանողների գործնական հմտությունները զարգացնելու նպատակով: