Ս․թ. դեկտեմբերի 8-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Կառավարում» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները «Տնտեսագիտության և միջազգային տնտեսական հարաբերությունների» ամբիոնի դասախոս Վարդուհի Գաբրիելյանի ուղեկցությամբ այցելեցին ՀՀ կենտրոնական բանկ (ԿԲ)։
Այցի ժամանակ ուսանողները ծանոթացան ՀՀ ԿԲ-ի կառուցվածքին, գործառույթներին, ռազմավարական առաջնահերթություններին, դրամավարկային քաղաքականությանը, նպատակներին, ՀՀ ֆինանսական համակարգի զարգացումներին։
![Ուսանողների այցը ՀՀ Կենտրոնական բանկ](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-12/unnamed_1_2.jpg?itok=TWuw1sMv)
Ուսանողներն այցելուների կենտրոնում դիտեցին տեսանյութ գնաճի մասին, ծանոթացան հայկական դրամի ստեղծման և Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը, հայկական դրամի պաշտպանական հատկանիշներին, հնագույն մետաղադրամների, ԿԲ թողարկած ոսկյա և արծաթյա հուշադրամների ու հուշամեդալների ցուցադրությանը, ինչպես նաև տեղեկացան երիտասարդների ուսուցման, կարիերայի զարգացման ծրագրերի և ՀՀ ԿԲ-ում աշխատանքի հնարավորությունների մասին։