Սիրելի՛ համալսարանականներ, առաջինկուրսեցիներ.
2024-2025 ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական պարապմունքները կմեկնարկեն հետևյալ ժամանակացույցով.
ա) առկա ուսուցման բակալավրիատի և մագիստրատուրայի դասերը կմեկնարկեն ս.թ. սեպտեմբերի 2-ին, ավարտը նախատեսվում է ս.թ. դեկտեմբերի 27-ին,
բ) հեռակա ուսուցման 1-ին կուրսի համար դասերը կմեկնարկեն ս.թ. նոյեմբերի 11-ին և կավարտվեն հունվարի 25-ին,
գ) հեռակա ուսուցման 2-րդ և ավելի բարձր կուրսերի համար դասերը կմեկնարկեն ս.թ. նոյեմբերի 4-ին և կավարտվեն հունվարի 25-ին,
դ) առկա ուսուցման մագիստրատուրայի 90 ECTS կրեդիտատարություն ունեցող կրթական ծրագրերի ավարտական կուրսի դասերը կմեկնարկեն ս.թ. սեպտեմբերի 2-ին, ավարտը նախատեսվում է ս.թ. հոկտեմբերի 25-ին,
ե) հեռակա ուսուցման մագիստրատուրայի 60 ECTS կրեդիտատարություն ունեցող կրթական ծրագրերի ավարտական կուրսի դասերը կմեկնարկեն ս.թ. նոյեմբերի 4-ին, ավարտը նախատեսվում է ս.թ. դեկտեմբերի 6-ին:
2024-2025 ուստարվա 1-ին կիսամյակի ստուգարքների ընդունումը կմեկնարկի.
ա) առկա ուսուցման համար՝ ս.թ. դեկտեմբերի 23-30-ը,
բ) հեռակա ուսուցման համար՝ հունվարի 20-25-ը,
գ) առկա ուսուցման մագիստրատուրայի 90 ECTS կրեդիտատարություն ունեցող կրթական ծրագրերի ավարտական կուրսի համար՝ ս.թ. հոկտեմբերի 21-25-ը,
դ) հեռակա ուսուցման մագիստրատուրայի 60 ECTS կրեդիտատարություն ունեցող կրթական ծրագրերի ավարտական կուրսի համար՝ ս.թ. նոյեմբերի 20-22-ը:
2024-2025 ուստարվա 1-ին կիսամյակի բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման քննաշրջանները կմեկնարկեն.
ա) առկա ուսուցում՝ հունվարի 7-27-ը,
բ) հեռակա ուսուցում՝ փետրվարի 3-ից մարտի 1-ը,
գ) առկա ուսուցման մագիստրատուրայի 90 ECTS կրեդիտատարություն ունեցող կրթական ծրագրերի ավարտական կուրսի համար՝ ս.թ. հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը,
դ) հեռակա ուսուցման մագիստրատուրայի 60 ECTS կրեդիտատարություն ունեցող կրթական ծրագրերի ավարտական կուրսի համար՝ ս.թ. դեկտեմբերի 9-13-ը:
2024-2025 ուստարվա 1-ին կիսամյակի բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման պարտքերի մարումը նախատեսվում է.
ա) առկա ուսուցում.
1-ին լուծարքային շրջան՝ փետրվարի 3-11-ը,
2-րդ լուծարքային շրջան՝ փետրվարի 17-25-ը,
բ) առկա ուսուցման մագիստրատուրայի 90 ECTS կրեդիտատարություն ունեցող կրթական ծրագրերի ավարտական կուրսի համար.
- 1-ին լուծարքային շրջան՝ ս.թ. նոյեմբերի 4-8-ը,
- 2-րդ լուծարքային շրջան՝ ս.թ. նոյեմբերի 11-15-ը,
գ) հեռակա ուսուցում.
1-ին լուծարքային շրջան՝ մարտի 10-18-ը,
2-րդ լուծարքային շրջան՝ մարտի 24-ից ապրիլի 1-ը,
դ) հեռակա ուսուցման մագիստրատուրայի 60 ECTS կրեդիտատարություն ունեցող կրթական ծրագրերի ավարտական կուրսի համար.
- 1-ին լուծարքային շրջան՝ ս.թ. դեկտեմբերի 16-20-ը,
2-րդ լուծարքային շրջան՝ ս.թ. դեկտեմբերի 23-27-ը: