Մարդու իրավունքներ և սահմանադրական արդարադատություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ուսման ձևը` առկա, տևողությունը` 3 կիսամյակ, ուսման վարձը` յուրաքանչյուր կիսամյակ 500000 դրամ:
Շնորհվող որակավորումը` իրավագիտության մագիստրոս:
Ընդունելության պահանջները
«Մարդու իրավունքներ և սահմանադրական արդարադատություն» մագիստրոսական ծրագրում մրցութային կարգով կարող են ընդգրկվել ՀՀ պետական և հավատարմագրված/ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ իրավագիտության բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները։
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է վերլուծել և դիտարկել սահմանադրաիրավական առանցքային երևույթները սոցիոլոգիական, փիլիսոփայական արժեքաբանական և մարդաբանական մեթոդաբանությամբ, կատարել դրանց գիտագործնական հետազոտություն, իրավագիտության ոլորտում ունենալով տեսական պատրաստվածություն` գործնականում հմտորեն կիրառել մասնագիտական գիտելիքները, ինքնուրույն կատարել գործնական դրսևորում ունեցող իրավական ուսումնասիրություններ և հետազոտական աշխատանքներ, մեկնաբանել և քննադատաբար վերլուծել սահմանադրական, ինչպես նաև հանրային իրավունքի այլ ճյուղերի նորմերը, համեմատել դրանք այլ երկրների սահմանադրաիրավական հիմքերի, իրավական համակարգերի հետ, կողմնորոշվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կառուցվածքի, իրավասության հարցերում, մշակել առաջարկներ՝ պետական մարմնի, կազմակերպության իրավական գործունեության կատարելագործման ուղղությամբ, իրականացնել իրավական խորհրդատվություն, իրավական օգնության և ներկայացուցչության գործառույթներ: