RTK GNSS ընդունիչ կառավարման վահանակով
Ալիքների քանակ՝ 1408
GPS՝ L1, L2, L5
GLONASS՝ L1, L2, L3
Galileo՝ E1, E5a, E5b E6
BeiDou՝ B1I, B2I, B3I, B1C, B2a, B2b
QZSS՝ L1, L2, L5, L6
Չափումների ճշտությունները
Ներկա ժամանակում կինեմատիկ չափումներ (RTK).
Հորիզոնական - 8 մմ + 1ppm
Ուղղահայաց - 15 մմ + 1 ppm
Հետմշակում ստատիկ ռեժիմում
Հորիզոնական - 2.5 մմ + 1 ppm
ՈՒղղահայաց - 3.5 մմ + 0.4 ppm
Անկյան տակ չափումներ կատարելու հնարավորություն, IMU համակարգի առկայություն
RTK ռեժիմում թեքության կոմպենսատորի ճշտությունը՝ 8 մմ +0.7 մմ / °
Աշխատանքային ջերմաստիճանային տիրույթ ՝ -40 °C-ից մինչև +65 °C
Պահպանման ջերմաստիճանային տիրույթ ՝ -40 °C-ից մինչև +85 °C
Փոշու և խոնավության դեմ պաշտպանվածությունը՝ IP67
Ինտեգրված ռեդիոմոդեմի առկայություն (UHFradio) ,տիրույթ՝ 410 - 470 MHz
Ներքին հիշողություն կամ SD քարտի տեղադրման հնարավորություն՝ 8 ԳԲ
Սնուցումը՝ Li-ion 7,4 Վ, 6800 ՄԱ/ժ, արտաքին սնուցման աղբյուրի միացման հնարավորություն
Bluetooth առկայություն
Կառավարման վահանակ
Օպերացիոն համակարգ՝ Android
Պրոցեսոր՝ Qualcomm Snapdragon MSM8940, 8 միջուկ, 1.4 GHz
Օպերատիվ հիշողություն՝ 2 ԳԲ-ից
Ներքին հիշողություն՝ ոչ պակաս, քան՝ 16 ԳԲ
Էկրանի չափ՝ ոչ պակաս, քան՝ 5.5 AMOLED, սենսորային էկրան
Տեսախցիկի առկայություն՝ ոչ պակաս, քան՝ 5 մեգապիկսել
Փոշու և խոնավության դեմ պաշտպանվածությունը՝ IP67
Աշխատանքային ջերմաստիճանային տիրույթ ՝ -30 °C-ից մինչև +60 °C
Պահպանման ջերմաստիճանային տիրույթ ՝ -30 °C-ից մինչև +70 °C
Wi-Fi , Bluetooth, 4G modem մոդուլների առկայություն
Սնուցում՝ Li-ion 8000 ՄԱ/ժ
Անօդաչու թռչող սարք
•ԱԹՍ-ի քաշ - առավելագույնը՝ 7 կգ (մարտկոցների հետ միասին)
•Բարձրանալու արագություն - նվազագույնը՝ 6 մ/վ
•Իջնելու առավելագույն արագություն - նվազագույնը՝ 5 մ/վ
•Թռիչքի առավելագույն բարձրություն՝ հաշված ծովի մակարդակից - նվազագույնը՝ 5000 մ
•Առավելագույն հարաբերական բարձրություն - նվազագույնը՝ 500 մ (հարկ եղած դեպքում մատակարարի կողմից մինչև 1000մ բարձրացնելու հնարավորությամբ)
•Թռիչքի ժամանակը (առանց քամի) սենյակային պայմաններում՝ ոչ պակաս, քան՝ 55 րոպե
•Արդյունավետ թռիչքի ժամանակը ցերեկային տեսախցիկով - ոչ պակաս, քան՝ 35 րոպե
•Թռիչքի հեռավորությունը – նվազագույնը՝ 10կմ (մեկ ուղղությամբ)
Ներկառուցված սենսորային մոնիտորով հեռակառավարման վահանակ
•Էկրանի չափ - 5.5 դույմ, սենսորային, որը պահպանում է հստակ տեսանելիություն նույնիսկ արևի ուղիղ լույսի ներքո
•Կետայնություն - 1920x1080
•Մարտկոցի տիպ - Li-ion 18650
•Ելքային հզորություն - 5V / 1.5 A
•Մարտկոցի տարողություն - 5000 mAh է 7,2 v
•Աշխատանքի տևողություն - նվազագույնը՝ 2.5 ժամ (արտաքին մարտկոցի հետ միասին՝ 4.5 ժամ)
•Աշխատանքային ջերմաստիճան՝ -20°...+40℃
Լիցքավորիչ Կայան
Քաշ - ոչ ավելին, քան՝ 10 կգ
Ելքային հզորություն - 100–120 Վ: 750 Վտ: 220–240 Վ: 992 Վտ
Աշխատանքային թույլատրելի ջերմաստիճան - -20°C...+45°C
Տեսախցիկ – Zenmuse P1
Ցերեկային նկարահանման համար.
Լուծաչափ - առնվազն՝ 45 ՄՊ
Օբյեկտիվի չափ - 35մմ
Քաշ - առավելագույնը՝ 800գր
Վիդեոֆորմատ - MP4, MOV
Հիշողության միկրոկրիչի հնարավորություն - մինչև 512Gb
Պաշտպանվածություն – նվազագույնը՝ IP4X
Աշխատանքային ջերմաստիճան - -20 ից մինչև 50° C
Ատոմային աբսորբցիոն սպեկտրոֆոտոմետր
Տարրերի (ծանր մետաղների) որակական և քանակական անալիզ:
Բարձր արդյունավետ հեղուկային քրոմատոգրաֆ (ԲԱՀՔ)
Հեղուկ վիճակում գտնվող նյութերի և խառնուրդների քանակական և որակական անալիզ
Բարձր արդյունավետ հեղուկային քրոմատոգրաֆ (ԲԱՀՔ)
Հեղուկ վիճակում գտնվող նյութերի և խառնուրդների քանակական և որակական անալիզ:
Գեոռադար
-GPR-ը միկրոպրոցեսորի վրա հիմնված երկրաֆիզիկական սարք է՝ երկրի մակերեսի վերին հաստվածքի արագ պրոֆիլավորման համար: Այս ժամանակակից սարքի շնորհիվ հորատում և փորում չի պահանջվում՝ կտրվածք ստանալու համար։ Սարքի ուսումնասիրման խորությունը 0,5-ից մինչև 20-30 մետր է:
-GPR-ը լայնորեն օգտագործվում է ոչ միայն երկրաբանական հետազոտությունների, երկաթբետոնե կոնստրուկցիաների վիճակի գնահատման, ստորգետնյա օբյեկտների քարտեզագրման, այլ նաև շրջակա միջավայրի գնահատման, դատաբժշկական հետազոտությունների, մինչնախագծային հետազոտությունների, շինարարական աշխատանքների համար և այլն:
Դոզիմետր-ռադիոմետր
• Ռենտգենյան և գամմա-ճառագայթման աղբյուրների որոնում և հայտնաբերում: • 0,5 լ ծավալով Marinelli տարայի մեջ տեղադրված նմուշում 137Cs պարունակության վերահսկում: • Աղտոտված մակերեսներից ալֆա- և բետա-մասնիկների հոսքի խտության չափում՝ արտաքին դետեկտորի (БДПС-02) կիրառմամբ: |
Էլեկտրոնային կլանման սպեկտրոֆոտոմետր
Analytik Jena Specord 50PC սպեկտորոֆոտոմետր է, որը օգտագործում են նյութերի կլանման սպեկտորների, կոմպեքսագոյացման, դենատուրացման պրոցեսների և տարբեր կարգի ռեակցիաների ուսումնասիրության համար: Analytik Jena Specord 50PC կցված է նաև LAUDA 100 –ը , որը թույլ է տալիս տարբեր բարձր ջերմաստիճաներում կատարել ուսումնասիրություններ:
Թվային էլեկտրահետախուզական չափիչ սարք «Իզմիրիտել ՑԷԻ-7»
- Տարբեր տիպի և մասշտաբի կառուցվածքային քարտեզագրման աշխատանքների իրականացում. տարբեր բացվածքների դեպքում ուսումնասիրման խորությունը 50-500 և ավելի մետր
-Աշխատանքներ հիդրոերկրաբանական և ինժեներաերկրաբանական, ինչպես նաև էկոլոգիական խնդիրների լուծման նպատակով
ԻԿ սպեկտրոֆոտոմետր
Ֆուրյե ձևափոխմամբ ԻԿ սպեկտրոսկոպիայի մեթոդը լայն կիրառություն ունի քիմիական և կենսաբանական համակարգերի մոլեկուլային մակարդակով ուսումնասիրման համար։ Կարևոր ասպարեզներն են․ նյութերի նույնականացումը, օրգանական և անօրգանական միացությունների, կենսամոլեկուլների, ինչպես նաև դրանց լուծույթների կառուցվածքային առանձնահատկությունների և համակարգում առկա փոխազդեցությունների բացահայտումը։
Կառոտաժային կայան
- Հորատանցքերի երկրաֆիզիկական (էլեկտրամագնիսական և ռադիոակտիվ) ուսումնասիրություններ՝ մինչև 600 մետր խորության համար:
- Հորատանցքում ապարների շերտերի էլեկտրամագնիսական, ռադիոակտիվ հատկությունների որոշում, երկրաբանա-երկրաֆիզիկական կտրվածքի կազմում:
Հետազոտական էլեկտրամագնիսական համակարգ
Էլեկտրազոնդավորում և էլեկտրական պրոֆիլացում (մասշտաբներ 1:2000 և ավելի) ինժեներական ուսումնասիրությունների, բնապահպանական և հնագիտական խնդիրների լուծման նպատակով:
Ինժեներային կառույցների հեռանկարային շինհրապարակների (երկաթուղային և ճանապարհային թունելների, շենքերի հիմքերի) խորքային կառուցվածքի ուսումնասիրություններ:
Հիդրոերկրաբանական ուսումնասիրություններ, սողանքների և կարստերի ուսումնասիրում:
Գործող արտադրական օբյեկտների մոնիթորինգ՝ հիդրոտեխնիկական կառույցների, թաղված թունավոր թափոնների տարածքներում արտահոսքերի հայտնաբերում:
Հնագիտական հետազոտություններ:
Մագնիտոմետր
- Երկրակեղևի երկրաբանական կառուցվածքի ուսումնասիրում,
- Երկրաբանական քարտեզագրում հիմնված ապարների և օգտակար հանածոների մագնիսական հատկությունների տարբերության վրա,
- Օգտակար հանածոների, նավթի, գազի որոնում և հետազոտում:
- Մագնիտոմետրը նախատեսված է մեծ տարածքների հետազոտությունների համար՝ 8 ժամ տվյալների պահպանման հզորությամբ և երկու 6 ժամանոց մարտկոցներով:
Մակերեւույթային մակերեսի և ծակոտկենության որոշման սարք
Պինդ նյութերի մակերեւույթային մակերեսի և ծակոտկենության որոշման համար
Մասնիկներ չափսերի որոշման սարք
Ավստրիական Anton Paar Litesizer 500 լուսացրման սարք աշխատում է երեք մեթոդներով դինամիկ, ստատիկ և էլեկտրաֆորետիկ լուսացրման մեթոդներով: Սարքերի միջոցով չափվում է հեղուկ դիսպերս համակարգերում: Սարքի միջոցով չափվում է հեղում դիսպերս համակարգերում նանոմասնիկների հիդրոմասնիկների շառավիղը, ինչպես նաև չափսերի բաշխվածությունը, էլեկտրաֆորետիկ պոտենցիալը, մակրոմոլեկուլի մոլեկուլային զանգվածը, միջավայրի թափանցելիությունը և բեկման ցուցիչ:
Ուլտրաձայն
Ապարների նմուշներում առաձգական ալիքների արագությունների (Vp,Vs) տարածման չափումներ:
ՈՒՄ սպեկտրոմետր
Հեղուկ համակարգերի, ջրերի բաղադրության ուսումնասիրության սարք:
ՈՒՄ-տեսանելի սպեկտրոմետր
Հեղուկ համակարգերի ուսումնասիրության սարք:
ՈՒՄ-տեսանելի սպեկտրոմետր
Հեղուկ համակարգերի ուսումնասիրության սարք
ՈՒՄ-տեսանելի սպեկտրոմետր
Հեղուկ համակարգերի ուսումնասիրության սարք: