
Սննդի անվտանգություն
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Քիմիայի ֆակուլտետի «Սննդի անվտանգություն» բաժինը պատրաստում է սննդի քիմիայի և սննդի անվտանգության մասնագետներ: Շրջանավարտները կարող են աշխատել ինչպես հանրապետության տնտեսության տարբեր բնագավառներում, այնպես էլ տնտեսության կառավարման կառուցվածքներում (նախարարություններ և դրանց ենթակառուցվածքներ):
Նախատեսվում է դասընթացերը կազմակերպել տեսական, գործնական և լաբորատոր պարապմունքների միջոցով, ինչպես նաև կազմակերպել պրակտիկաներ հանրապետությունում գործող սննդի և կենցաղային քիմիայի արտադրություններում:
Ընդունելության պահանջները
Ընդունելությունը կատարվում է՝ ըստ ՀՀ Կառավարության հաստատած «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի» (26 ապրիլի 2012 թվականի N 597 –Ն)։
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է ուսանողներին տրամադրել հիմնարար գիտելիքներ մաքրող և ախտահանող նյութերի, կոսմետիկական և պարֆումերային միջոցների, նյութաբանության, ներկանյութերի և սոսնձանյութերի, գյուղատնտեսական նշանակության քիմիական միջոցների վերաբերյալ: Այս մասնագիտացումը ստացած շրջանավարտները կտիրապետեն նաև մակերևույթների պաշտպանության, հանքահումքային անալիզի և պոլիմերային միացությունների տեսական ու կիրառական հիմունքներին:
Առավելությունները
Հաշվի առնելով հանրապետությունում առկա միջին և փոքր ձեռնարկություններում սննդի անվտանգություն մասնագետների մեծ պահանջարկը՝ բաժնի շրջանավարտները հաջողությամբ կարող են իրենց ձեռք բերած գիտելիքները ներդնել տնտեսության զարգացման գործում:
Կարիերայի հնարավորությունները
Շրջանավարտները կունենան հիմնարար գիտելիքներ սննդի գիտության վերաբերյալ, մասնավորպես սննդի անվտանգության, որակի բարելավման և սննդի պահպանման, ինչպես նաև արտադրական տեխնոլոգիաների (մսամթերք, ըմպելիքներ, կաթնամթերք և այլն) և սննդի քիմիական բաղադրության ու անալիզի վերաբերյալ:
Համաշխարhային մակարդակով այժմ լայն կիրառություն են գտել գիտական հիմնավորումները, որոնք անհրաժեշտ են սննդի հատկությունները, սննդի մշակումը և պահպանման ժամկետը հասկանալու և կանխորոշելու համար: Այդ ամենը պատճառ դարձավ սննդի գիտության և տեխնոլոգիաների հեղափոխական փոփոխությունների:
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ վերջին տարիների փոփոխությունները, նոր ոլորտային ստանդարտների կիրառումը, հայկական ստանդարտների մոտարկումը Եվրոպական և Եվրասիական տնտեսական միության ստանդարտներին՝ հանրապետության խոշոր, միջին և փոքր ձեռնարկություններում առկա է որակյալ մասնագետների պահանջարկ սննդի անվտանգության ոլորտում: