Քիմիա
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
ԵՊՀ առկա և հեռակա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգերի համաձայն՝ «Քիմիա» մասնագիտության շրջանակում բակալավրի որակավորում ստացած դիմորդների ընդունելությունն անցկացվում է առանց քննությունների, իսկ հարակից մասնագիտություններով դիմորդները հանձնում են «Ընդհանուր քիմիա» առարկայից քննություն: Հարցաշարը՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Մագիստրոսական ծրագիրը նպատակ ունի պատրաստելու քիմիայի ժամանակակից գիտատեխնիկական մակարդակին համապատասխան գիտելիքներով զինված, տնտեսության և գիտության տարբեր ոլորտներում այդ գիտելիքների կիրառման հմտություններով օժտված մասնագետներ։
Առավելությունները
Ունենալով խոր գիտելիքներ քիմիայի զարգացման ժամանակակից ուղղությունների, նյութերի բնույթի և կառուցվածքի դերի մասին քիմիական և կենսաքիմիական գործընթացներում՝ ծրագրի շրջանավարտը կարող է ինքնուրույն կատարել գիտահետազոտական աշխատանքներ, կիրառել հետազոտության արդյունքների վերլուծության որակական և քանակական եղանակները, օգտագործել տեսական և փորձարարական գիտելիքներն ու հմտությունները՝ արտադրական գործընթացների արդյունավետությունը ապահովելու համար։
Կարիերայի հնարավորությունները
Աշխատաշուկայում նրանք ունեն բավականին ընդգրկուն հնարավորություններ, մասնավորապես քիմիայի, հանքարդյունաբերության, դեղագործության և դեղարտադրության ոլորտներում, գիտահետազոտական ինստիտուտներում, բուհերում, հանրակրթական դպրոցներում, վարժարաններում և այլուր։