-86°C սառնարան
Օգտագործվում է բակտերիաների շտամների, անջատված տարբեր սպիտակուցների, ԴՆԹ-ի տարբեր հատվածների երկարաժամկետ պահպանման համար:
CO2 ինկուբատոր
S-Bt Smart Biotherm-ը նախատեսված է բջջային կենսաբանության (կենդանական բջիջների կուլտուրաների և հյուսվածքների հետ գործողություններ), մոլեկուլային կենսաբանության (ԴՆԹ/ՌՆԹ ռեակցիայի վերլուծություն, հիբրիդացման ռեակցիաներ), կենսատեխնոլոգիայի (թիրախային սպիտակուցների և այլ մոլեկուլների սինթեզ), իմունոլոգիայի ոլորտներում աշխատելու համար (հակամարմինների և իմունային համակարգի այլ սպիտակուցների սինթեզ):
TC 20 բջիջների ավտոմատացված հաշվիչ
TC 20 բջիջների ավտոմատացված հաշվիչը հաշվում է կաթնասունների բջիջները մեկ պարզ քայլով՝ օգտագործելով իր նորարարական ավտոմատ ֆոկուս տեխնոլոգիան և բջիջների հաշվման բարդ ալգորիթմը․ 30 վայրկյանից քիչ՝ բջիջների ճշգրիտ հաշվարկ ստանալու համար: Հաշվիչ սլայդի տեղադրումից հետո TC 20 բջիջների հաշվիչն արագորեն արտացոլում է բջիջների ընդհանուր քանակը (տրիպան կապույտ ներկումով կամ առանց դրա) և գնահատում բջիջների կենսունակությունը՝ տրիպան կապույտի ներկման բացառման միջոցով: Այն կարող է հաղորդել տվյալներ բջիջների պրոլիֆերացիայի և բջիջների չափի մասին և անփոխարինելի գործիք է բջջային կուլտուրաներ ուսումնասիրող լաբորատորիաներում:
Ամպլիֆիկացնող սարք
Սարքը հնարավորություն է տալիս վերահսկելու և վերլուծելու ԴՆԹ-ի պոլիմերազային շղթայական ռեակցիայի գործընթացը Real-Time ժամանակահատվածում:
Անալիզատոր
Humalyzer Primus կիսաավտոմատ կենսաքիմիական անալիզատորը լաբորատորիաներում օգտագործվում է կենսաքիմիական թեստերի (լայն տեսականի) կատարման համար:
Փորձարկման արդյունքները տպելու համար կա ներկառուցված ջերմային տպիչ: Համակարգի կառավարումը տեղի է ունենում ցուցադրման միջոցով:
Անալիզատոր
Hemolyzer 3-ը ապահովում է արյան ամբողջական հաշվարկ 20 պարամետրերով՝ ներառյալ լեյկոցիտների դիֆերենցիալը՝ 3 մասով, ժամում 60 նմուշի թողունակությամբ:
Անթթվածնային խցիկ
Նախատեսված է թթվածնի նկատմամբ զգայուն նյութերի, օրգանիզմների կամ առանձին ֆերմենտների հետ աշխատելիս ընդհանուր վերահսկման և մեկուսացման համար: Այն հետազոտողներին թույլ է տալիս հեշտությամբ մշակել և ուսումնասիրել նմուշները` առանց մթնոլորտային թթվածնի առկայության:
Բարձր կատարողականության հեղուկային քրոմա- տագրաֆ
Օգտագործվում է հեղուկ խառնուրդներում և միջավայրերում առանձին բաղադրիչների կամ նյութերի որակական և քանակական ուսումնասիրություն իրականացնելու համար:
Բոցային ֆոտոմետր
Բոցային ֆոտոմետրը նախատեսված է լուծույթում K+, Na+, Ca2+ իոնների պարունակության որոշման համար։
Գրադիենտաին ամպլիֆիկացնող սարք
ՊՇՌ ամպլիֆիկացնող սարքն օգտագործվում է ԴՆԹ-ի բազմացման համար։ Այն թույլ է տալիս հստակորեն վերահսկել պոլիմերազային շղթայական ռեակցիայի գործընթացի ջերմաստիճանը 4 ° С մինչև 99 ° С. Techne ТК-5000-ը ծրագրավորում է հետազոտողը զգայուն, սենսորային էկրանի միջոցով:
Էլեկտրոնային սկանավորող մանրադիտակ
Սարքի եզակի կառուցվածքը հնարավորություն է տալիս կիրառելու Phenom էլեկտրոնային մանրադիտակը տարաբնույթ խնդիրների լուծման, նյութաբանության, արտադրության որակական վերահսկման, դատափորձագիտության, դեղագիտության, կենսաբանության ոլորտում գիտահետազոտական խնդիրների, ուսանողների և մասնագետների ուսուցման համար։
Էլեկտրոնային սկանավորող մանրադիտակ
Սարքի եզակի կառուցվածքը հնարավորություն է տալիս Phenom էլեկտրոնային մանրադիտակը կիրառելու տարաբնույթ խնդիրների լուծման, նյութաբանության, արտադրության որակական վերահսկման, դատափորձագիտության, դեղագիտության, կենսաբանության ոլորտում գիտահետազոտական խնդիրների, ինչպես նաև ուսանողների և մասնագետների ուսուցման համար։
Էլեկտրոնային սկանավորող մանրադիտակ
Սարքի եզակի կառուցվածքը թույլ է տալիս Phenom էլեկտրոնային մանրադիտակը կիրառել տարաբնույթ խնդիրների լուծման, նյութաբանության, արտադրության որակական վերահսկման, դատափորձագիտության, դեղագիտության, կենսաբանության ոլորտում գիտահետազոտական խնդիրների, ուսանողների և մասնագետների ուսուցման համար։
Թթվածնի քիմիական պահանջարկի որոշման տարրալուծման միավոր
Կիրառվում է տարբեր թափոններում, կեղտաջրերում և այլ միջավայրերում թթվածնի քիմիական պահանջարկը որոշելու համար։
ԻԿ-ֆուրյե սպեկտրոմետր
Սպեկտրի ինֆրակարմիր տիրույթում աշխատող Nicolet iS 50 սպեկտրոմետրը կիրառելի է կենսաբանական հետազոտությունների համար՝ դեղաբանության, դատափորձաքննության, նյութաբանության, պոլիմերների ուսումնասիրման և այլ ոլորտներում։
Իմունոֆերմենտային անալիզի միկրոպլանշետային սպեկտրոֆոտոմետր
Միկրոպլանշետային սպեկտրոֆոտոմետրը ապահովում է ուլտրամանուշակագույն և տեսանելի սպեկտրի չափումներ 6-ից մինչև 384 ակոսանի միկրոպլանշետներում և կյուվետներում: Անհրաժեշտ է իմունոֆերմենտային անալիզի, ցիտոտոքսիկության որոշման, սպիտակուցի և ԴՆԹ-ի միկրոքանակների որոշման համար:
Իրական ժամանակում ՊՇՌ ամպլիֆիկատոր
Իրական ժամանակում ՊՇՌ ամպլիֆիկատորը կիրառվում է ԴՆԹ-ի ամպլիֆիկացման, գեների էքսպրեսիայի գնահատման, մուտացիաների հայտնաբերման, ախտորոշիչ և այլ նպատակներով։
Լամինար պահարան
Պահարանը կիրառվում է մանրէազերծ պայմաններում աշխատելու համար, որը ապահովում է ֆիլտրված, մանրէազերծ օդի միակողմանի լամինար հոսք:
Լիոֆիլիզացնող սարք
Լիոֆիլիզացնող սարքը կատարում է վակուումում (սառեցված վիճակում) նմուշի չորացում առանց դրա կառուցվածքային ամբողջականության խախտման և կենսաբանական ակտիվության կորստի։
Կելդալի սարք՝ բաղկացած տարրալուծման և թորման միավորներից
Կիրառվում է սննդի, կերերի, հողի կամ ջրի, հատկապես խիստ անհամասեռ նմուշներում ազոտի և սպիտակուցի քանակության որոշման համար։