
Կիրառական մանրէաբանություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
ԵՊՀ մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվում է «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների համաձայն:
Ծրագրի նպատակը
«Կիրառական մանրէաբանություն» կրթական ծրագրի նպատակն է պատրաստել կիրառական մանրէաբանություն մասնագիտացմամբ խոր գիտելիքներով, գիտական հետազոտություններ կատարելու և արդյունքներն արտադրության մեջ փորձարկելու և ներդնելու ունակությամբ, ինչպես նաև նորարարական մտածողությամբ մասնագետներ:
Առավելությունները
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են ինչպես ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի, այնպես էլ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի՝ ծրագրային միջոցներով ապահովված գերժամանակակից սարքավորումները և ռեսուրսները: Պրակտիկաներն անցկացվում են հավատարմագրված փորձագիտական լաբորատորիաներում և տարբեր ոլորտների արտադրությունների մանրէաբանական լաբորատորիաներում:
«Մանրէաբանություն և կենսատեխնոլոգիա», «Սննդի և գինու արտադրության մանրէաբանություն և ֆիզիկաքիմա» (Բուրգունդիայի համալսարան, Ֆրանսիա) մագիստրոսական ծրագրերի շրջանակում գործում է կրկնակի դիպլոմի պայմանագիր:
Ծրագրի շրջանակում դասավանդում են փորձառու դասախոս-հետազոտողներ, որոնց թվում՝ միջազգային ճանաչում ունեցող հրավիրյալ դասախոս Կարապետ Անդրանիկյանը (Գերմանիայի Համբուրգի տեխնիկական համալսարան):
Կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատելու կիրառական կենսաբանության և կենսատեխնոլոգիաների ոլորտում գործող կազմակերպություններում և ձեռնարկություններում որպես գիտաշխատողներ, սննդամթերքի արտադրության, դեղագործական և այլ ընկերությունների մանրէաբանական լաբորատորիաների մանրէաբաններ, լաբորատորիաների վարիչներ: Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն իրենց ուսումը շարունակելու ասպիրանտուրայում, ինչպես նաև աշխատելու ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտում, կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնում: