Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Հետազոտությունն ուղղված է ուսումնասիրելու ձևավորվող հասունության (emerging adulthood) տարիքային փուլում գտնվող սովորող երիտասարդների՝ ուսանողների և ասպիրանտների սուբյեկտիվ բարեկեցությանը նպաստող և խոչընդոտող գործոնները։ Ժամանակակից մարտահրավերների պայմաններում կարիք կա հասկանալու սովորող երիտասարդների լարվածության աղբյուրները, ուսումնական գործունեությունից օտարացման պատճառները, մասնագիտական կայացման ընդհատման պատճառները։ Նախատեսվում է դուրս բերել ուսանողների և ասպիրանտների կողմից սուբյեկտիվ ապրվող կյանքի դժվար իրավիճակները, ուսումնական գործունեության մեջ ներառվածությանը նպաստող և խանգարող գործոնները։ Որպես սուբյեկտիվ բարեկեցության կանխորոշիչներ՝ կդիտարկվեն հաստատակամությունը, մտածելակերպը, ինքնակարգավորման ու քոփինգ վարքաձևերը, տան հետ կապվածության և կարոտի գործոնները։ Ուսումնասիրության արդյունքնում դուրս կբերվի ձևավորվող հասունության փուլում գտնվող սովորող երիտասարդների սուբյեկտիվ բարեկեցության ապահովման կանխորոշիչների և խաթարման գործոնների էմպիրիկ մոդելը, ինչը թույլ կտա հանձնարարականներ մշակել կրթական հաստատություններում հոգեբանական ծառայությունների համար։ Հետազոտական նախագծի ամբողջ ընթացքում տվյալներ կհավաքագրվեն մոտ 300 մասնակցից, հետազոտության արդյունքում կտպագրվի 5 գիտական հոդված: Հետազոտության արդյունքները կներկայացվեն երկու միջազգային գիտաժողովներում։