Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Նեյրոդեգեներատիվ հիվանդությունները իրենցից ներկայացնում են մեծ սպառնալիք մարդու առողջության համար։ Տարիքի մեծացման հետ կապված այս հիվանդությունները բավականին տարածված են, մասնավորապես ծերունական դեմենցիան, Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդությունը, ատաքսիաները։ Հայաստանում Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդկանց թիվը առաջիկա տասնամյակների ընթացքում կաճի երկրաչափական պրոգրեսիայով: Կենդանիների մոդելները լայնորեն և հաջողությամբ օգտագործվում են ուղեղի հետ կապված պաթոլոգիաների կարևոր ասպեկտների ուսումնասիրման համար՝ նյարդաբանության բազմաթիվ ոլորտներում: Հյուսվածաբանական, բջջաբանական, իմունահիստոքիմիական մեթոդների կիրառմամբ ուսումնասիրվելու են գլխուղեղի տարբեր բաժինների ախտահյուսվածաբանական առանձնահատկությունները նեյրոդեգեներացիայի պայմանններում: Ստացված տվյալները հնարավորություն կտան բացահայտելու ռադիացիոն ճառագայթման և հիպօքսիայի ազդեցության հիմնական առաձնահատկությունները նեյրոդեգեներացիայի զարգացման գործընթացում, ինչպես նաև թույլ կտան բացահայտելու նեյրոդեգեներատիվ գործընթացներում դիտվող որոշ բջջաբանական գործընթացների, մասնավորապես՝ ապոպտոզի և նեյրոբորբոքման առանցքային նշանակությունը: Հետազոտության արդյունքները հիմք կծառայեն նեյրոդեգենրացիայի փորձարարական ուսումնասիրման, վերջինիս բջջային և մոլեկուլային կարևորագույն գործընթացների պարզաբանման և կանխարգելման միջոցառումների մշակման համար: