Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Նախագիծը նվիրված է գրաֆենային հետերոկառուցվածքներում տաք լիցքակիրների էներգիական ռելաքսացիայի բնութագրերի վրա արտաքին էլեկտրական եւ մագնիսական դաշտերի, ինչպես նաեւ տակդիրի օպտոէլեկտրոնային պարամետրերի ազդեցության տեսական ուսումնասիրմանը` բացահայտելու ռելաքսացիայի բնութագրերի լավագույն կառավարելիության հնարավորություն ըստ սարքային կիրառության անհրաժեշտության: Հետեւաբար՝ առաջարկվող ուսումնասիրությունը կարևորվում է ինչպես գործող, այնպես էլ նախագծվող այնպիսի սարքերի կատարելագործման տեսանկյունից, որոնցում հիմնական դեր խաղում է տաք լիցքակիրների համակարգը: Ֆոտոգրգռված լիցքակիրների ջերմացումը (thermalization) եւ հետագա հովացումը (cooling) կդիտարկվեն ինչպես տարբեր տիպի ֆոնոնների առաքման, այնպես էլ գրաֆենային պլազմոնների եւ «պլազմոն-մակերեւութային բեւեռային օպտիկական ֆոնոն» պոլարիտոնների գրգռման հաշվառմամբ: Կիրառական հեռանկարի տեսանկյունից իրականացվող կարեւոր գնահատումներից բացի, ակնկալվող տեսական արդյունքները կունենան նաեւ հիմնարար նշանակություն որպես արտաքին դաշտերի տարբեր երկրաչափությունների եւ ուժգնությունների դեպքում առաջին անգամ ստացված արդյունքներ: Ստացված արդյունքների հիման վրա տեսականորեն կմշակվի գրաֆենային հենքով տաք-լիցքակրային տրանզիստորի լավարկված մոդել եւ այն կգործարկվի որպես տերահերցային դետեկտոր: