Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Հետազոտվելու են տարածական կորության, տոպոլոգիայի և սահմանների ազդեցությունը քվանտային դաշտերի ֆիզիկական բնութագրերի վրա: Որպես այդպիսիք կդիտարկվեն դաշտի քառակուսու և էներգիա-իմպուլսի թենզորի միջինները։ Լիցքավորված դաշտերի համար կքննարկվեն նաև լիցքի և հոսանքի խտությունները։ Խնդիրների մի մասում կենթադրվի կոսմիկական լարի տիպի տոպոլոգիական դեֆեկտի առկայությունը։ Որպես ֆոնային երկրաչափություն կդիտարկվեն կոմպակտ տարածական չափերով Մինկովսկու, դե Սիտերի և անտի-դե Սիտերի տարածա-ժամանակները տարաբնույթ սահմանների առկայությամբ։ Կքննարկվեն կիրառությունները գրաֆենային կառուցվածքներում և բրան աշխարհի մոդելներում։ Նախագծի մյուս մասը նվիրված է ցածր չափայնությամբ քվանտային սպինային մոդելների կառուցմանը և լուծումներին։ Այդ մոդելները օգտագործվելու են ուժեղ կորելացված համակարգերում մի շարք երևույթների հետազոտման համար՝ մագնիսակալորիկ և մագնիսաէլեկտրական էֆեկտներ, լոկալիզացված վիճակ և այլն։ Ուսումնասիրվելու են հիմնական վիճակի այլասերումը, քվանտային թվերը, բարձր համաչափությամբ սպինային և ֆերմիոնային համակարգերի տոպոլոգիական փուլերը։ Հետազոտվելու են փոխազդող քվանտային մասնիկների գերինտեգրվող հմակարգերի դինամիկ համաչափությունները։