Ժամանակահատված
Ծրագրի սկիզբ՝
Ծրագրի ավարտ՝
Ծրագրի ղեկավար՝
Հակոբյան Ռաֆիկ Սերյոժայի
Ընդհանուր տվյալներ
Ծրագրի կոդ՝
21AG-1C088
Տևողություն՝
60
Բյուջե՝
156000000
AMD
Վերջերս, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, տրամաբանական սարքերի և այլ բնագավառներում, էլեկտրական ազդանշաններից ակտիվորեն անցում է կատարվում օպտիկականներին: Դրանով պայմանավորված՝ հեղուկ բյուրեղային հիմքով տարբեր ֆոտոնային կառուցվածքների ուսումնասիրումը դարձել է ֆիզիկայի ամենաարդիական ուղղություններից մեկը։ Այս նախագծում մենք նախատեսում ենք իրականացնել ընդգրկուն հետազոտություններ հեղուկ բյուրեղային հիմքով բազմաֆունկցիոնալ ալիքաթիթեղների, օպտիկական դիոդների, նեղշերտ օպտիկական լուսազտիչների, և լույսի տարածաժամանակային մոդուլյատորների ստեղծման ուղղությամբ։ Վերջիններս, իրենց էլաստիկության, հեշտ կառավարելիության և լայնաշերտության շնորհիվ կարող են լայն կիրառություն ձեռք բերել օպտոմեխանիկական և օպտոէլեկտրոնային արդյունաբերության ոլորտում։