Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Մենք պլանավորում ենք կամայական աբելյան D խմբի և խմբերի տրված ընտանիքի համար կոնստրուկտիվ ձևով, ծնորդներով և որոշիչ առնչություններով կառուցել այնպիսի A խումբ, որի կենտրոնը համընկնի տրված D խմբին, իսկ A/D քանորդ խումբն իզոմորֆ լինի տրված ընտանիքի n-պարբերական արտադրյալին, ինչպես նաև՝ ապացուցել, որ կամայական աբելյան D խումբ կարող է որպես կենտրոն ներդրվել նաև այնպիսի A խմբի մեջ, որ A/D քանորդ խումբն իզոմորֆ լինի տրված n-ոլորումով խմբին, ստանալ բավարար պայմաններ, որպեսզի կառուցած A խմբերը լինեն առանց ոլորման, հետազոտել 3 պարբերությամբ ազատ բեռնսայդյան խմբերի էնդոմորֆիզմների կիսախմբի ավտոմորֆիզմների խումբը, ուսումնասիրել անվերջ ռանգի 3 պարբերությամբ խմբի ավտոմորֆիզմները, պարզել արդյո՞ք դրանք ինդուցվում են անվերջ ռանգի ազատ խմբի ավտոմորֆիզմներից, ստանալ վերջավոր տրված խմբերի մեջ ռեկուրսիվ խմբերի կոնստրուկտիվ ներդրման մեթոդ, կառուցել հատուկ հատկություններով հաշվելի խմբերի ներդրումներ 2-ծնված խմբի մեջ, ուսումնասիրել հիգմանյան գործողությունների բացահայտ հաջորդականություններ, հյուս-վածքների օգնությամբ կառուցել խմբերի ներդրումներ և խմբերի բազմաձևություններ, հետազոտել գերնույնությունների դասա¬կարգման խնդիրը և Բուլ-Դե Մորգանի բիկավարները, հետազոտել Բուլ-Դե Մորգանի բիկավարների բազմաձևության ազատ հանրահաշիվները։