Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Վայրի բնությունը իր ուրույն դերն ունի մարդկանց վարակիչ հիվանդությունների ծագման, պահպանման և շրջանառության գործում։ Բոլոր հայտնի զոոնոզների 71,8%-ը բնությունից ներմուծված է։ Վայրի կենդանիները ծառայում են ընտանի կենդանիների և մարդկանց հիվանդությունների հիմնական պահեստարան։ Վիրուսային, բակտերիալ հիվանդությունների հարուցիչների և դրանց փոխանցողների լայն տարածումը ապահովվում է կենդանիների բնական տեղաշարժով։ Չվող թռչուններն ամենամեծ նշանակությունն ունեն այդ միջբիոցենոտիկ շրջանառության մեջ, քանզի չուի ընթացքում հատում են միջազգաին սահմաններ և անխափան տեղափոխում վարակակիր փոխանցողներին ողջ երկրագնդով։ Չնայած Հայաստանը հյուրընկալում է 200-ից ավել չվող թռչնատեսակներ, սակյան վերջիններս երբեք չեն հանդիսացել նման ուսումնասիրության առարկա։ Առաջարկվող նախագիծը առաջին համապարփակ հետազոտությունն է՝ բացահայտելու չվող թռչունների դերը օջախային հիվանդությունների հարուցիչների տեղփոխման, տարածման և պահպանման գործում: Ընտրված լաբորատոր և դաշտային ժամանակակից գործիքակազմը թույլ կտա պազրել աշխարհում հանրային առողջության տեսանկյունից թիրախավորված 5 հիվանդությունների առկայությունը Հայաստանում։ Ստացված տվյալների վերլուծության հիման վրա կմոդելավորվեն հայտնաբերված հարուցիչների աշխարհագրական ընդլայնման հնարավոր սցենարները։ Վերջնական արդյունքները կձևավորվեն գիտականորեն հիմնավորված առաջարկությունների տեսքով։