Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Պեստիցիդների լայնորեն և ներկայումս անվերահսկելի օգտագործումը բացասաբար է ազդում ոչ միայն Հայաստանի Կարմիր գրքում և IUCN-ում գրանցված վտանգված տեսակների մեծամասնության վրա, այլ նաև փոշոտիչների բազմազանության և, վերջապես, մարդու առողջության վրա: Պեստիցիդներն առանձնահատուկ տեղ են զբաղեցնում շրջակա միջավայրի տարբեր աղտոտիչների շարքում, քանի որ դրանց կիրառումը հանգեցնում է վնասակար նյութերի կուտակմանը, որը հիմք է ստեղծում մարդու օրգանիզմի վրա անբարենպաստ ազդեցության համար: Ելնելով վերոնշյալից մեր հիմնական գիտական նպատակն է բացահայտել Հայաստանի լեռնատափաստանային էկոհամակարգերում պեստիցիդների ազդեցությունը, դրանց կուտակումը և էկոգենոտոքսիկությունը «սունկ-բույս-կենդանի» սննդային շղթայի տեսակային բազամազանության վրա՝ վարելահողերում և ստուգիչ չշահագործվող հողակտորներում: Մենք ակնկալում ենք, որ սնկաբանների, կենդանաբանների և գենետիկների ներկայացված համատեղ նախագիծը կստեղծի գիտական, ուսումնական և սոցիալական բազա Հայաստանում օրգանական հողագործության զարգացման համար: