Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Ներկայումս անկասելիորեն մեծանում է կենդանի օրգանիզմների ճառագայթահարման վտանգը: Ուստի ճառագայթումից կենդանի օրգանիզմների պաշտպանվելու միջոցների մշակումը խիստ արդիական է: Այդ տեսակետից կարևոր դեր կարող է ունենալ մեղվի մայրակաթը, որը լայնորեն օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ, սակայն նրա հնարավոր մասնակցությունը ճառագայթահարումից կենդանի օրգանիզմների պաշտպանության գործընթացներին դեռևս ուսումնասիրված չէ: Որպես ուսումնասիրության մոդել մենք ընտրել ենք Candida guilliermondii NP-4 խմորասնկային բջիջները, որոնք աէրոբ էուկարիոտներ են, իրենց ժառանգական նյութի կառուցվածքային և ֆունկցիոնալ առանձնահատկություններով նման են բարձրակարգ էուկարիոտներին, զգալիորեն ավելի ռադիոկայուն են բարձրակարգ էուկարիոտների hամեմատությամբ: Մեր կողմից նախատեսվում է ուսումնասիրել տարբեր հաճախականությամբ ճառագայթումների ենթարկված խմորասնկերի աճի և նյութափոխանակության առանցքային ֆերմենտների ակտիվության փոփոխությունները՝ սննդամիջավայրում մեղվի մայրակաթ ավելացնելու դեպքում: Հետազոտության արդյունքները հնարավորություն կտան օգտագործել մեղվի մայրակաթը ճառագայթումից կենդանի օրգանիզմների պաշտպանության համար ռադիոպաշտպանիչ մեթոդներ մշակելիս, կանխարգելել կենդանի օրգանիզմների նյութափոխանակային խորը փոփոխությունները հնարավոր ճառագայթահարման դեպքում: