Ընդհանուր տվյալներ
Արարատյան գոգավորության կլիմայական տատանումները ՀՀ գյուղատնտեսության, բնական էկոհամակարգերի և կենսաբազմազանության անկման հիմնական պատճառներն են։ Եղանակային ծայրահեղությունները, անոմալ շոգ եղանակը, ազդելով էկոհամակարգերի և կենսաբազմազանության վրա, արագացնում են անապատացման գործընթացը և նպաստում էկոհամակարգերի դեգրադացմանը: Մյուս կողմից, ծայրահեղ ցուրտ եղանակային պայմանները կարող են խախտել էկոլոգիական հավասարակշռությունը: Այս տատանումներն ունենում են նաև սոցիալական հետևանքներ՝ ազդելով մարդու առողջության վրա։
Այսպիսով, անոմալիաների դինամիկայի ուսումնասիրությունները և գնահատումը կարևոր են ռազմավարությունների մշակման համար: Բացահայտելով այս ծայրահեղ եղանակային իրադարձությունների պատճառներն ու օրինաչափությունները՝ շահագրգիռ կողմերը կլինեն ավելի լավ պատրաստված և արագ կարձագանքեն նման երևույթներին: Այս խնդիրը հասկանալու և հետագայում կարգավորելու համար անհրաժեշտ է կատարել վերլուծություն ներկայի և բազային կլիմայական տվյալների օգտագործմամբ, ինչը ենթադրում է ջերմաստիճանի գրադիենտների, տեղումների քանակի, քամու դինամիկայի և սովորական եղանակային նորմերից շեղումները:
Այս աշխատանքը տալու է կլիմայական ավելի լայնածավալ փոփոխությունների վերաբերյալ պատկերացում և հեռանկարային լուծումներ կլիմայի գլոբալ փոփոխության տեղայնացված դրսևորումների վերաբերյալ: