Ընդհանուր տվյալներ
Նմանության երևույթները ֆիզիկայում կարևոր դեր ունեն ինչպես կիրառական, այնպես էլ ֆունդամենտալ տեսանկյունից։ Նախատեսված հետազոտությունների առարկան է լինելու սիմիլարիտոնային իմպուլսների գեներացման ոչ գծային օպտիկական երևույթը։ Հետազոտություններում ուսումնասիրվելու է բացահայտված օպտիկական մանրաթելերում սիմիլարիտոնների գեներացման պրոցեսը խմբային արագությունների դիսպերսիայի բացասական տիրույթում։ Կիրառությունների տեսանկյունից կարևոր է նաև այս իմպուլսների ձևավորմանը զուգակցող սպեկտորի ինքնասեղմման երևույթը, ինչպես նաև հաճախային չիրպի վերահսկման հնարավորությունը։
Նախատեսվում է կատարել փորձարարական հետազոտություններ՝ ուղղված նշված երևույթների ուսումնասիրությանը սպեկտրալ ինտերֆերաչափության մեթոդում կիրառության և թույլ ինտենսիվությամբ գերկարճ իմպուլսների գրանցման մեթոդի մշակման նպատակով:
Հետազոտության ակնկալվող արդյունքը իրական փորձում սիմիլարիտոնային իմպուլսների գեներացման ստացումն է սովորական և նորագույն տեխնոլոգիայով արտադրված հատուկ մանրաթելերի (Hollow core photonic crystal fibers, nonlinear photonic crystal fibers, and single-mode PCF fibers) կիրառմամբ։ Այս սիմիլարիտոնների կիրառությունների առաջադրման նպատակով նախատեսվող խնդիրներից են նաև նրանց փուլային առանձնահատկությունների բացահայտումը և ժամանակային պարուրիչի անալիտիկ բնութագրի ստացումը։