Ընդհանուր տվյալներ
Ժամանակակից աշխարհում սոցիալական համակարգի զարգացման ներկայիս փուլի առաջնահերթությունն է տեղեկատվական տեխնոլոգիաների դերի և կիրառության բարձրացումը որպես երկրի մրցունակության և տնտեսական հարաբերությունների արդյունավետության բարձրացման անհրաժեշտ տարր։
Թվային փոխակերպումներն արագորեն ներթափանցում են հասարակական հարաբերությունների տարբեր շերտեր։ ՀՀ-ում թվայնացման գործընթացը թեև տասնամյակների պատմություն ունի, սակայն ոլորտում առկա են բազում թերի կողմեր՝ կապված անհամաչափ թվայնացման, տվյալների միասնական բազայի բացակայության և թվայնացման ընդհանուր ռազմավարության բացակայության հետ։
Հետազոտական ծրագրի շրջանակում կուսումնասիրվի օտարերկրյա փորձագետների, մասնագետների՝ տնտեսական հարաբերությունների թվայնացման վերաբերյալ հրապարակումները և գիտնական-հետազոտողների հոդվածներն ու աշխատանքները։ Կվերլուծվեն ՀՀ տնտեսության թվայնացման արդի միտումները, կկատարվի ՀՀ-ում տնտեսական հարաբերությունների թվայնացման ներուժի գնահատում, կնախանշվեն ՀՀ տնտեսության թվայնացման արդյունավետության բարձրացման ուղիները։