Ընդհանուր տվյալներ
Նախագծի նպատակն է մոդելավորել և տեսականորեն ուսումնասիրել կոլոիդային քվանտային կետերից (ԿՔԿ) կազմված կառուցվածքների էլեկտրոնային և օպտիկական բնութագրերը։
Ներկայում կան բազմաթիվ հաղորդումներ, ըստ որոնց՝ այդպիսի կառուցվածքները կարող են մեծ կիրառություններ ունենալ ֆոտոէլեկտրական սարքերում, ինչպիսիք են արևային տարրերը, լուսադիոդները, ֆոտոդետեկտորները և այլն։
Նախագծի առաջին խնդիրն է մոդելավորել տարբեր նյութերից կազմված միջուկ-ծածկույթ, միջուկ-ծածկույթ-ծածկույթ ԿՔԿ-ներ և ուսումնասիրել դրանց էլեկտրոնային և օպտիկական հատկությունները, որպեսզի ընտրվեն ֆոտոէլեկտրական սարքերում կիրառության տեսանկյունից լավագույն թեկնածուները։
Երկրոդ խնդիրն է ուսումնասիրել ԿՔԿ-ներից կազմված տարբեր կառուցվածքների (2D կամ 3D գերցանցեր, ԿՔԿ մոլեկուլներ) էլեկտրոնային և օպտիկական բնութագրերը։
Նախագծի վերջին խնդիրն է՝ որպես բազիսային տարրեր օգտագործելով ուսումնասիրված ԿՔԿ կառուցվածքները՝ ստեղծել ֆոտոէլեկտրական սարքերի համակարգչային մոդելներ և սիմուլացնել դրանց հատկությունները, ինչպիսիք են կլանման սպեկտրը, գեներացման և վերամիավորման արագությունները, վոլտամպերային բնութագրերը և այլն։