Ընդհանուր տվյալներ
Մարդկային կապիտալի զարգացման հիմնախնդիրները և հեռանկարները այնքան ժամանակ կմնան հետազոտության տեսանկյունից ուշագրավ, քանի դեռ էական ազդեցություն ունեն երկրի ընդհանուր սոցիալ-տնտեսական բնութագրի վրա։ Ավելին, վերոնշյալ կապը մակրո մակարդակում ընդգծվում է՝ երկրի երկարաժամկետ զարգացման ռազմավարության ճիշտ նախագծման տեսանկյունից։ Մյուս կողմից, միկրո մակարդակում մարդկային կապիտալի զարգացման հեռանկարների ուսումնասիրությունը հենաքարային է՝ աշխատակից-կազմակերպություն շղթայում անխզում և հնարավորինս անցնցում փոխհարաբերությունների հաստատման և պահպանման տեսանկյունից։ Հետևապես, ուսումնասիրության ողջ շղթան եռաթև է՝ անհատ-կազմակերպություն-պետություն սուբյեկտներով։ Նախագծի շրջանակում կատարվելու է թե՛ տեսական ուսումնասիրություն՝ առկա իրողությունների բացահայտման նպատակով, թե՛ կիրառական նշանակություն ունեցող հետազոտություն։
Հետազոտության արդյունքում նախատեսվում է մշակել առաջարկներ փաթեթ ՀՀ Կառավարության՝ մարդկային կապիտալին առնչվող ծրագրային դրույթների իրագործման կառուցակարգի վերաբերյալ՝ ապահովելու վերոնշյալ եռաթև շղթայի փոխհամաձայնեցված և կայուն իրագործման հնարավոր նախադրյալները։