Ընդհանուր տվյալներ
Ծրագրի նպատակն է ուսումնասիրել լոկալ երկրաչափության, տոպոլոգիայի և եզրերի ազդեցությունը 2D նյութերի հատկությունների վրա: Հետազոտությունները կկատարվեն արդյունարար ռելատիվիստական դաշտի տեսությունների շրջանակում, որոնք նկարագրում են ֆոնոնային և էլեկտրոնային ազատության աստիճանների երկարալիքային հատկությունները: Հայտնի օրինակներ են Դիրակի մոդելով նկարագրվող գրաֆենի ընտանիքի նյութերը: Որպես ֆիզիկական բնութագրեր դիտարկվելու են դաշտի քառակուսու միջինը, ֆերմիոնային կոնդենսատը, հոսանքի խտության և էներգիաիմպուլսի թենզորի միջինները: Կուսումնասիրվի այդ բնութագրերի կախվածությունը լոկալ երկրաչափությունից, մագնիսական հոսքից, կոմպակտ չափերով պարբերականության պայմաններից և եզրերի վրա դրվող սահմանային պայմաններից: Կհետազոտվի վերջավոր ջերմաստիճանի ազդեցությունը այդ բնութագրերի վրա: Բացի տեխնոլոգիական կիրառություններից՝ առաջարկվող նախագծի շրջանակում ստացված արդյունքները կծառայեն որպես պարզ մոդելներ քվանտային նյութի վրա տարածության ոչ տրիվիալ տոպոլոգիայի և գրավիտացիոն դաշտի ազդեցության հետազոտման համար: