Ընդհանուր տվյալներ
Ծրագրի նպատակն է ուսումնասիրել Խորհրդային միության փլուզումից հետո Հայաստանի տարածքային զարգացումը և դրա ուղղորդման անհետաձգելի անհրաժեշտությունը։ Այն միտված է ավելի լայն՝ գլոբալ համատեքստում ուսումնասիրել հայ հասարակության շրջանում առերեսվող եզակի մարտահրավերները և խոչընդոտները։ Ծրագրի միջառարկայական բնույթի մասին է վկայում դրա կենտրոնացումը կայուն տնտեսական զարգացման, սոցիալական համախմբվածության, շրջակա միջավայրի պահպանության, աղքատության հաղթահարման և խաղաղության վրա՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման 11-րդ նպատակի համատեքստում։
Ծրագրի նպատակներն ու խնդիրներն ուղղված են Հայաստանի արդյունաբերության արդիականացման պատմական համատեքստի բացահայտմանը, տարածքային զարգացման գիտելիքների ընդլայնմանը, ինչպես նաև անդրառարկայական համագործակցությունների իրականացմանը: Նպատակներն ուղղվում են տեղական մակարդակում խորհրդային արդիականացման ռազմավարությունների եզակի հայեցակետերի բացահայտմանը, հետխորհրդային ժամանակաշրջանի հարմարվողական ռազմավարությունների ուսումնասիրությանը և հասարակության կողմից կիրառվող կենսապահովման և գոյաբանական հարմարվողական ռազմավարությունների ընկալմանը: