Ընդհանուր տվյալներ
Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների երկարատև դիտարկումները բացահայտել են լուրջ խնդիրներ՝ կապված լետիկ և լոտիկ հիդրո էկոհամակարգերում ջրիմուռների կրկնվող ծաղկումների և կենսամետաբոլիտների տեղափոխման հետ: Պարզվել է, որ գոյություն ունեցող մեթոդները բավարար չեն ֆիտոպլանկտոնի գենետիկական կազմը և բազմազանությունը բացահայտելու, ինչպես նաև վտանգավոր թունավոր ֆիտոպլանկտոնային համակեցությունների ձևավորման վրա աբիոտիկ և բիոտիկ միջավայրի գործոնների ազդեցությունը գնահատելու համար: Մշտադիտարկման ծրագրերում մոլեկուլային կենսաբանության մեթոդների կիրառումը զգալիորեն կընդլայնի ջրիմուռների ծաղկման երևույթը ուսումնասիրելու, վերլուծելու և կանխատեսելու մեր կարողությունը: Այս մոտեցումները ոչ միայն կօգնեն վերծանել ֆիտոպլանկտոնի տոքսիկ համակեցությունների տեսակային կազմը և բազմազանության գենետիկական հիմքերը, այլև կբացահայտեն դրանց տարածման պատճառ հանդիսացող գործոնները։ Նման մոտեցումների օգտագործումը կարևոր նշանակություն ունի ջրային միջավայրում վնասակար ֆիտոպլանկտոնային համակեցությունների առաջացրած բնապահպանական ռիսկերը մեղմելու արդյունավետ ռազմավարությունների մշակման համար: