Ընդհանուր տվյալներ
Նախագիծը նվիրված է էլեկտրոնների ոչ առաձգական դիֆրակցիայի և քվանտային մոդուլյացիայի լազերա-հարկադրական կոհերենտ երևույթների ուսումնասիրությանը ազատ անցումներում (երրորդ մարմնի առկայությամբ), ինչպես նաև բարձր հարմոնիկների գեներացիային (ԲՀԳ) նանոկառուցվածքներում։
Նախագծի շրջանակում դիտարկվում են ԲՀԳ-ի համար գրաֆենանման նանոկառուցվածքները (քվանտային կետեր), քանի որ այսպիսի նյութերը սկզբունքային առավելություն ունեն ատոմական այլ համակարգերի նկատմամբ՝ շնորհիվ անհավանական մեծ ոչ գծային փոխազդեցության պարամետրի: Այս երևույթները տեղի ունեն սկզբունքորեն տարբեր պայմաններում/համակարգերում, այդուհանդերձ ունեն ընդհանրություններ (առանձնահատկությունների հետ մեկտեղ), որոնք, բացի զուտ ակադեմիական նշանակությունից, հանգեցնում են այնպիսի կիրառությունների, ինչպիսիք են նյութական մասնիկների (էլեկտրոններ, ատոմներ) կոհերենտ անսամբլների ստեղծում, հզոր ռենտգեն-գամմա լազերների իրականացում, ատտովայրկյանային իմպուլսների ստացում՝ ուղղված ատտոֆիզիկայի ձևավորմանը/հաստատմանը, որի համար այս տարի շնորհվեցՆոբելյան մրցանակ։