Ծրագրի սկիզբ՝
Ծրագրի ավարտ՝
Ծրագրի ղեկավար՝
Ասրիյան Էլինա Վյաչեսլավի
Ընդհանուր տվյալներ
Ծրագրի կոդ՝
24SSAH-5A015
Բյուջե՝
26087000
AMD
Նախագծի նպատակն է օգտագործել համակարգչային տեսողության նորարարական մեթոդները՝ դասախոսությունների ընթացքում արված տեսաձայնագրությունների միջոցով ուսանողների հոգեբանական վիճակը, դիմախաղը և ժեստերը ուսումնասիրելու համար: Ծրագիրը նվիրված կլինի ուսումնական գործընթացում ուսանողների ներգրավվածության, ինչպես նաև դասախոսությունների, դասավանդողների և ընդհանուր ուսումնական միջավայրի նկատմամբ վերջիններիս վերաբերմունքի հետազոտմանը: Ուսումնասիրության շնորհիվ կառաջարկվեն նոր մոտեցումներ՝ դասավանդման ու ուսումնառության գործընթացում կիրառման համար: Ծրագրի իրագործման ժամանակ կօգտագործվեն նախապես հավաքագրված տեսադասախոսությունների տվյալները և համակարգչային տեսողության տեխնիկան: