Ծրագրի սկիզբ՝
Ծրագրի ավարտ՝
Ծրագրի ղեկավար՝
Հակոբ Ժորայի Հարությունյան
Ընդհանուր տվյալներ
Ծրագրի կոդ՝
24SSAH-6A021
Բյուջե՝
26100000
AMD
2023 թ. սեպտեմբերին Արցախի հայությանը բաժին հասած ծանր ողբերգությունը մեզ՝ պատմաբաններիս, հարկադրում է փոխելու մեր պատմագիտական դիտարկումներն ու գնահատականները ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում ամրագրված դրույթներն ու եզրակացությունները: Հարկ է բացահայտել, թե ինչ պատճառներով ու պատմական հանգամանքների բերումով տեղի ունեցան հայոց գաղթերը, գնալով մարեցին ու մի մասում ընդհուպ վերացան երբեմնի ծաղկող հայկական գաղութները, ինչու ներկայիս սփյուռքի հայկական շատ գաղութներ բռնեցին տեղի ժողովուրդների հետ ուծացման ճանապարհը:
Գիտական խմբի կարծիքով՝ մեր պատմագիտական գրականության մեջ այս հարցերի վերաբերյալ հետազոտությունները թերի են, կամ էլ՝ ոչ բավարար: