Ընդհանուր տվյալներ
Գիտական ծրագիրն իրականացնող խմբի անդամները Սևանի ավազանի Մռթբի ձոր, Հացառատ, Նորատուս, Քանագեղ, Ներքին Գետաշեն, Արտանիշ բրոնզ-երկաթեդարյան դամբարանադաշտերի խմբային ծեսով արված թաղումներից հայտնաբերված հնագիտական և հնամարդաբանական նյութերն արդի մեթոդներով ենթարկելու են գիտական ուսումնասիրության և ներկայացնելու են կենսահնագիտական և հնագիտական համակողմանի մեկնությունների համատեքստում։ Դա հնարավորություն կըձեռի հնագույն ԴՆԹ հետազոտությունների արդյունքներից օգտվելով հնարավորինս մոտ վերակազմելու ՀՀ Գեղարքունիքի տարածաշրջանի հնաբնակչության մահացության ցուցանիշները, խմբային ծեսով իրագործված թաղումներում առկա անձանց ժառանգաբանական կապը, տրավմատոգեն իրավիճակը, հնապոպուլյացիաների կենսակերպը և այդ ամենը ներկայացնելու գրավոր սկզբնաղբյուրների, լեզվաբանության, առասպելաբանության, ավանդազրույցների համակարգված հետազոտությունների համատեքստում։