Ընդհանուր տվյալներ
Վերջին տասնամյակներում արդյունաբերության ծավալների աննախադեպ աճը և նոր տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը հրամայական է դարձել լավարկված պարամետրերով սենսորային համակարգերի նախագծման և պատրաստման համար, որոնք կծառայեն մարդկային կենսագործունեության արդյունավետ և անվտանգ զարգացմանը: Սենսորային նմանատիպ համակարգերի լավարկումը մեծապես պայմանավորված է նոր տեսակի նանոնյութերի սինթեզմամբ և կիրառմամբ, որոնք իրենց առանձնահատուկ բնութագրերով սենսորներն օժտում են բարձր աշխատունակությամբ:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է սինթեզել միաչափ, երկչափ և եռաչափ մետաղօքսիդային և ածխածնի հիմքով նանոկառուցվածքային նյութեր և դրանց հիման վրա պատրաստել գազային, լարվածության և գլյուկոզի սենսորներ (դետեկտորներ), որոնք կցուցաբերեն բարձր զգայունություն, արագագործություն, ճկունություն և ժամանակային կայունություն: