Ընդհանուր տվյալներ
Ամինոթթուները, տարբեր կողմնային շղթաների և ֆունկցիոնալ խմբերի առկայության շնորհիվ, կարող են ցուցաբերել կառուցվածքային բազմազանության լայն շրջանակ: Մյուս կողմից՝ թիոֆլավինի ածանցյալները, շնորհիվ իրենց ֆլյուորեսցենտային հատկությունների և ամիլոիդային վահանակների նկատմամբ խնամակցության, մեծ կիրառություն ունեն տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կենսաբանության, բժշկության և նյութագիտության: Թիոֆլավինի կառուցվածքային հատվածների ներդրումը ամինոթթուների կառուցվածք հնարավորություն կտա ստանալու այնպիսի մոլեկուլներ, որոնք կարող են նմանակել բնական բիոմոլեկուլների կառուցվածքային և ֆունկցիոնալ հատկությունները՝ բարձրացնելով դրանց համատեղելիությունը և փոխազդեցությունը կենսաբանական համակարգերի հետ: Առաջարկվող նախագծի նպատակն է նախագծել, սինթեզել և բնութագրել թիոֆլավինանման կողմնային շղթաներով սինթետիկ ամինոթթուների շարք, ինչպես նաև գնահատել սինթեզված նոր ածանցյալների պոտենցիալ հակաքաղցկեղային ակտիվությունը, ԴՆԹ-ի և ամիլոիդային վահանակների հետ կապվելու ունակությունը՝ կենսապատկերման, հիվանդությունների ախտորոշման և նյութագիտության մեջ կիրառության նպատակով: