Ընդհանուր տվյալներ
Կենսատեխնոլոգիական արտադրական գործընթացներում տարբեր ածխածնի աղբյուրներ կամ դրանց խառնուրդներ են կիրառվում: Սուբստրատի խտութունը և դրա տեսակը կարող է զգալիորեն ազդել ցանկալի խմորման վերջնանյութերի արտադրության վրա: Այս հետազոտության նպատակն է պարզաբանել գլոբալ տրանսկրիպցիոն կարգավորիչների՝ CRP-ի, FNR-ի և ArcAB-ի դերը գլյուկոզի նյութափոխանակության մեջ և ուսումնասիրել, թե գլյուկոզի տարբեր խտությունները ինչպիսի ազդեցություն ունեն բջջի ֆիզիոլոգիայի, կենսաէներգետիկայի և նյութափոխանակային պարամետրերի վրա: Այս կարգավորիչ մեխանիզմների ուսումնասիրությունը կարևոր է կենսատեխնոլոգիական պրոցեսների օպտիմիզացման համար: Դեռևս հայտնի չէ, թե գլոբալ կարգավորիչները ինչպես են գործում արտաքին միջավայրի տարբեր պայմաններում խմորման ընթացքում: Ուսումնասիրելով E. coli-ի ծնողական շտամները և գլոբալ կարգավորիչների բացակայությամբ մուտանտները՝ նախագծի նպատակն է բացահայտել շրջակա միջավայրի փոփոխություններին ադապտացիայի մեխանիզմները: Հետազոտության արդյունքները կբարելավեն մանրէների ֆիզիոլոգիայի մասին մեր պատկերացումները, կօգնեն բարելավել կենսատեխնոլոգիական արտադրությունները: Հետազոտությունները կիրականացվեն պրոֆեսոր Գերի Սովերսի ղեկավարությամբ՝ Գերմանիայի Մարտին Լյութերի համալսարանում, ում փորձն ու համագործակցությունը հայտատուի ղեկավարի հետ կապահովեն ծրագրի հաջողությունը: