Ընդհանուր տվյալներ
Նախագիծը նվիրված է Հայաստանի ներգաղթյալների (միգրանտների) կրոնական կյանքի առանձնահատկությունների ուսումնասիրությանը: Վերջին տարիներին Հայաստանում ակտիվանցել են միգրացիոն հոսքերը, և առկա է ներգաղթյալների թվի աճ, ինչը պահմանավորված է Մերձավոր Արևելքի անկայուն և պատերազմական իրավիճակներով, ռուս-ուկրաինական պատերազմով և օտար երկրներից աշխատանքային ներգաղթյալների հոսքով: Ներգաղթյալների մի մասը հայկական ծագմամբ հարկադիր միգրանտներն են, որոնց մեջ նաև Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված արցախահայերն են: Ներգաղթյալների մյուս ստվար հատվածը օտարազգիներ են՝ տարբեր էթիկական կազմով և կրոնական պատկանելությամբ: Նախագծի նպատակն է հետազոտել Հայաստանի ներգաղթյալների կրոնական կյանքը, պարզել ներգաղթյալների կրոնական պատկանելությունը, կրոնի դերն ու նշանակությունը նրանց կյանքում, հոգևոր պահանջմունքների բավարարման առանձնահատկությունները, կրոնի ազդեցությունը ներգաղթի և ինտեգրման վրա: Նախագիծը հնարավորություն կտա ավելի հստակ պատկերացում կազմել ներգաղթի կրոնական շարժառիթների և պատճառների մասին, թույլ կտա բացահայտել ոլորտի առկա մարտահրավերները և առաջարկել լուծումներ գիտական մակարդակում և պետական համապատասխան կառույցների պրակտիկ աշխատանքում: Հետազոտությունը կատարվելու է կրոնագիտական, ազգագրական, պատմագիտական, սոցիոլոգիական, աստվածաբանական և հոգեբանական ուսումնասիրությունների մեթոդաբանությամբ:
Օտարերկրյա գործընկեր
Ռեգինա Նորբերտի Էլզներ, աստվածաբանության դոկտոր, Մյունսթերի համալսարանի կաթոլիկ աստվածաբանության ֆակուլտետ (Գերմանիա)