Ընդհանուր տվյալներ
Ներկայացվող գիտական թեման աղբյուրագիտական բնույթ ունի։ Գիտական խմբի խնդիրն է ուսումնասիրել նշանավոր հայագետ, արվեստաբան, փիլիսոփայության դոկտոր, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին Հովսեփյանի արխիվները: Գարեգին Հովսեփյանը XІX դարի վերջի և XX դարի առաջին կեսի հայ իրականության խոշորագույն դեմքերից է, թողել է արխիվային հարուստ ժառանգություն (արխիվային վավերագրերի թիվն անցնում է 10 հազարից)։ Հետազոտական խումբը կարծում է, որ Գարեգին Հովսեփյանի թողած արխիվային ժառանգության ուսումնասիրությունը պատմագիտական անհրաժեշտություն է։ Այս արխիվային ժառանգության ուսումնասիրությունն, անշուշտ, կամրապնդի XІX դարի վերջի և XX դարի առաջին կեսի հայոց պատմության աղբյուրագիտական հենքը, ինչպես նաև կբացահայտի անվանի հայագետի գիտական գործունեության հետ կապված նոր փաստեր ու իրողություններ։
Օտարերկրյա գործընկեր
Քլեր (Սեդա) Մուրադյան - պատմագիտության դոկտոր, Փարիզի CNRS գիտական հետազոտությունների ազգային կենտրոն