Ընդհանուր տվյալներ
Ներկայացված ծրագրի նպատակն է կատարել Հայաստանի որոշ ԲՀՊՏ-ների մակրոմիցետների բազմազանության կարգաբանական, էկոլոգիական բազմակողմանի ուսումնասիրություններ, ընտրված տեսակների ԴՆԹ բարկոդավորում, ինչպես նաև բացահայտել և պահպանել առանձին մակրոսնկերի արժեքավոր և կիրառական նշանակություն ունեցող շտամները: Առաջին անգամ կկատարվի ընտրված մակրոմիցետների ԴՆԹ բարկոդավորում, սնկերի տեսակային պատկանելության որոշում և լոկալ պոպուլյացիաների ֆիլոգենետիկական կապերի հաստատում: Կկատարվեն հավաքված և իդենտիֆիկացված սնկերի միկրո- և մակրոմորֆոլոգիական հետազոտություններ:
Ծրագրի իրականացման ընթացքում կհայտնաբերվեն սնկերի նոր և արժեքավոր տեսակներ, որոնց համար կկատարվի ԴՆԹ բարկոդավորում և կտրվի գենետիկական բազմազանության, ֆիլոգենիայի և ֆիլոաշխարհագրության բնութագիր։
Մեր հետազոտությունները և համագործակցությունը արտասահմանյան գործընկերոջ հետ հիմք կստեղծեն Հայաստանում զարգացնելու և հիմնելու սնկերի ԴՆԹ բարկոդավորման կենտրոն:
Այս ծրագիրը նախադրյալ կդառնա Հայաստանը Կովկասում սնկերի բարկոդավորման կենտրոն ճանաչելու համար: Առաջին անգամ կստեղծվի սնկերի տեսակների առցանց միջազգային ռեգիստր և կստեղծվի ընտրված սնկերի հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող և արժեքավոր տեսակների միցելիալ կուլտուրաների լիոֆիլիզացված բանկ:
Օտարերկրյա գործընկեր
Կրիսայ-Գրեյլհուբեր Իրմգարդ - Վիեննայի բուսաբանության և կենսաբազմազանության գիտահետազոտական համալսարան