Ընդհանուր տվյալներ
Բենզո[h]խինազոլինային հատված պարունակող միացություններ մինչ օրս բնության մեջ հայտնաբերված չեն․ դրանք բոլորը սինթետիկ են և ունեն կենսաբանական ակտիվության լայն տիրույթ։ Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ կենսաբանական ակտիվությունը մեծապես կախված է ածանցյալների կառուցվածքից, տեղակալիչների բնույթից և խինազոլինների հիմնական կառուցվածքում ֆունկցիոնալ խմբերի ներդրումից: Վերջին տարիներին այս հետերոցիկլիկ համակարգի ածանցյալների մեջ գտնվել են միացություններ, որոնք ունեն հակացնցումային, հոգեմետ, հակավիրուսային, հակաուռուցքային, հակաբակտերիալ, հակաբորբոքային, հակատուբերկուլոզային և այլ օգտակար հատկություններ: Նման միացությունների սինթեզը, ինչպես նաև ներդրումը ամինաթթունների կազմի մեջ հնարավորություն կտա սինթեզելու վերը նշված հատկություններով օժտված նոր կենսաակտիվ մոլեկուլներ՝ պեպտիդոմիմետիկներ, որոնց ստացումը հետաքրքիր մոտեցում կլինի դեղագործական քիմիայում, ինչը նախատեսվում է իրականացնել այս նախագծում: Նման բաղադրատարրերի ընտրությունը կնպաստի կենսաքայքայման և կենսահամատեղելիության առավելություններին, կողմնակի ազդեցությունների նվազմանը և կիսատրոհման երկարատևությանը՝ ի համեմատ սպիտակուցային նմանակների, այնուհետև կգնահատվի կենսաբանական ներուժը, մասնավորապես՝ հակաբակտերիալ, հակասնկային և հակաուռուցքային։
Օտարերկրյա գործընկեր
Շիրինյան Վալերիկ Զարմիկի - քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ն. Դ. Զելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտ