Ընդհանուր տվյալներ
Ջրային կուլտուրաների արտադրության արագ աճն աշխարհում պարենային ապահովության և սնուցման գրավականներից է։ Հայաստանում այս ոլորտը վերջին երկու տասնամյակներին ևս աննախադեպ աճ է ունեցել։ Նշվածը պահանջում է արագացնել տրանսֆորմացիոն փոփոխությունները ոլորտում վարվող քաղաքականության, կառավարման, նորարարության և ներդրումների առումով՝ ոլորտի կայուն զարգացման, բնապահպանական խնդիրների լուծման, ինչպես նաև էկոհամակարգի և կլիմայի վրա բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար: Հայաստանում պարենային ապահովության և սնուցման, բնապահպանական խնդիրների կայուն լուծումների վրա հիմնված ձկնաբուծության/ջրային կուլտուրաների արտադրության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է մշակել և զարգացնել մոդելավորման նորարարական տեխնոլոգիաներ՝ ոլորտի արդյունավետ զարգացմանը նպաստելու համար:
Ներկայացված նախագծի նպատակն է՝
1. ուսումնասիրել և վերլուծել Հայաստանի ձկնաբուծության/ջրային կուլտուրաների արտադրության վիճակը և առկա միտումները,
2. մշակել մոդելավորման նորարարական տեխնոլոգիաներ՝ բարձրացնելու ոլորտի արդյունավետությունը,
3․ առաջարկել մոդելավորման նորարարական տեխնոլոգիաների կիրառման վրա հիմնված լուծումներ՝ կայուն զարգացման երեք հենասյուների ինտեգրման համատեքստում ոլորտի արդյունավետության բարձրացմանն ուղղված որոշումների ընդունման և քաղաքականության մշակման համար։
Օտարերկրյա գործընկեր
Իոանիս Լ․ Լիակոս - PhD, «Դեմոկրիտոս» գիտական հետազոտությունների ազգային կենտրոն (Աթենք, Հունաստան), Հարավարևելյան գիտահետազոտական նորարարության և կրթական հասարակություն, Այա Պարասկեուի