Ընդհանուր տվյալներ
Քիրալային նյութերի բաժանումը ժամանակակից քրոմատոգրաֆիայի հիմնական մարտահրավերներից մեկն է: Դրանց արդյունավետ բաժանման համար անհրաժեշտ են հատուկ սորբենտներով քրոմատոգրաֆիկ աշտարակներ: Քիրալային սորբենտների նոր տեսակների մշակումը շարունակում է լինել կարևոր, քանի որ օպտիկապես ակտիվ միացություններ պարունակող դեղագործական և գյուղատնտեսական քիմիկատների քանակի աճը պահանջում է դրանց օպտիկական մաքրության ճշգրիտ որոշում: Քիրալային ստացիոնար ֆազերում օգտագործվում են տարբեր տեսակի սելեկտորներ, որոնք կարող են լինել ցածրամոլեկուլային կամ բարձրամոլեկուլային պոլիմերային նյութեր, որոնք սինթեզվում են կամ ստացվում են բնական քիրալային նյութերի ձևափոխությամբ: Ներկայում չկա ստացիոնար ֆազ, որը միաժամանակ ունենա բարձր էնանտիասլեկտիվություն, քրոմատոգրաֆիական բարձր արդյունավետություն և լայն կիրառման շրջանակ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է օգտագործել խիտոզան ամինոպոլիսախարիդը և նրա ածանցյալները՝ որպես քիրալային սելեկտորներ: Կիրառվելու են նաև բազմամիջուկ հակաբիոտիկներ՝ որպես քիրալային սելեկտորներ: Խիտոզանի խաչաձև կարման հատկությունը կօգտագործվի քիրալային սելեկտորները ծակոտկեն կրիչի վրա կապելու համար՝ ստեղծելով չլուծվող խիտոզանային կառուցվածք, որտեղ կմնան նաև հակաբիոտիկների մոլեկուլները: Նախատեսվում է ստանալ նաև քիրալային ԲԱՀՔ աշտարակներ անօրգանական ծակոտկեն նյութերի հիման վրա:
Օտարերկրյա գործընկեր
Մարինո Լավորգնա - PhD, Իտալիայի ազգային հետազոտությունների խորհրդի (IPCB-CNR) պոլիմերների, կոմպոզիտների և կենսանյութերի ինստիտուտի գիտահետազոտական տնօրեն