Ընդհանուր տվյալներ
Այս նախագծի նպատակն է հայկական խաղողի կեղևից ստանալ հավելումներ, մասնավորապես այնպիսի գունանյութեր, որոնք ցուցաբերում են pH-ի նկատմամբ ընտրողականություն և զգայունություն և կարող են օգտագործվել որպես բնական pH ինդիկատորներ սննդի փաթեթավորման համար: Նախագիծն առաջակում է արհեստական pH ինդիկատորների կայուն այլընտրանք՝ լուծամզելով անտոցիաններ Հայաստանի Հանրապետությունում աճող մի շարք խաղողի տեսակներից: Նախագծի ուսումնասիրության առանցքում են լինելու անտոցիանների լուծամզման մեթոդների օպտիմալացման, դրանք կենսատվիչային թաղանթի մատրիցաներում ներգրավելու և տարբեր pH միջակայքերում դրանց գունափոխման հատկությունների գնահատման վրա: Կանցկացվեն կայունության թեստեր՝ գնահատելու վերջիններիս արդյունավետությունը շրջակա միջավայրի տարբեր պայմաններում (լույս, ջերմություն, խոնավություն): Նախագծի ռազմավարությունը գյուղատնտեսական ենթամթերքների օգտագործմամբ արհեստական pH ինդիկատորների նկատմամբ կախվածությունը նվազեցնելն է, ինչը կնպաստի թափոնների նվազեցմանը և շրջակա միջավայրի կայունությանը: Այսպիսի բնական pH ինդիկատորների կիրառումը կարող է բարելավել սննդամթերքի անվտանգության և որակի մակարդակը՝ աջակցելով էկոլոգիապես մաքուր փաթեթավորման և սննդարդյունաբերության «կանաչ մոտեցման» զարգացմանը:
Օտարերկրյա գործընկեր
Իոաննիս Սավվաիդիս - պրոֆեսոր, գիտությունների դոկտոր, Շարժայի համալսարան