Ընդհանուր տվյալներ
Հարավային Կովկաս և Մերձավոր Արևելք տարածաշրջանների պետությունների հարաբերությունների ուսումնասիրությունը հետաքրքիր և արդիական թեմա է, որը պայմանավորված է մի շարք գործոններով՝ պատմական զարգացման ընթացք, հակամարտություններ, քաղաքական և տնտեսական շահեր, ընդլայնվող, խորացող հարաբերություններ և այլն։ Նախագծի նպատակն է ուսումնասիրել տարածաշրջանային հակամարտությունների ազդեցությունը Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի պետությունների հարաբերությունների ձևավորման և զարգացման ընթացքի վրա։ Հետազոտության համար անհրաժեշտ նյութը հավաքվելու է սկզբնաղբյուրների և երկրորդային աղբյուրների, թեմային առնչվող գրականության ուսումնասիրության, փորձագիտական հարցազրույցների, արխիվային ուսումնասիրությունների միջոցով։ Հետազոտությունն իրականացվելու է պատմահամեմատական մեթոդների, ինչպես նաև համեմատական արտաքին քաղաքականության վերլուծական շրջանակի կիրառմամբ։ Խումբը թեման ուսումնասիրելու և հարցադրումներին պատասխաններ է գտնելու նոր մոտեցմամբ, բացահայտելու է նոր շերտեր և իր ներդրումն է ունենալու երկու տարածաշրջանների պետությունների հարաբերությունների ուսումնասիրության ոլորտում։
Օտարերկրյա գործընկեր
Սանիկիձե Գիորգի, գիտությունների դոկտոր, Գ․ Ծերեթելիի անվան արևելագիտության ինստիտուտի տնօրեն, Իլիայի պետական համալսարան