Ընդհանուր տվյալներ
1946-1949 թթ․ հայրենադարձության պատմության ու ազգագրության վերաբերյալ վերջին տասնամյակներին կատարվել են արժեքավոր ուսումնասիրություններ։ Չնայած դրան՝ ըստ էության գրեթե բաց են մնում սփյուռքահայ համայնքներում ներգաղթի ազդեցության ու դրա նկատմամբ վերաբերմունքի, 1962 թ. վերամեկնարկված ներգաղթի նոր ալիքի, ՀՀ անկախության ժամանակաշրջանի հայրենադարձության խնդիրները։ Անհամեմատ ավելի քիչ են ուշադրության արժանացել Հայկական սփյուռքի ներքին տեղաշարժերը։ Այս ծրագրով խնդիր է դրվում ուսումնասիրելու, թե ինչու և ինչպես էին սփյուռքահայերը տարբեր ժամանակահատվածներում ու երկրներում կայացնում հայրենադարձվելու կամ այլ երկիր արտագաղթելու որոշում։ Փորձ է արվելու պարզելու առնվազն մի քանի երկրներում վերոնշյալ գործընթացի ծավալները (համայնքի ո՞ր մասը հայրենադարձվեց, գաղթեց կամ մնաց տեղում)։ Քննվելու է հայրենադարձության վերաբերյալ խոսույթը 1945 թ․ մինչև մեր օրերը։ Լուսաբանվելու են Սփյուռքի ներքին տեղաշարժերի հետևանքները։ Առանձին ուսումնասիրության նյութ է լինելու վերջին տասնամյակների հայրենադարձությունը (հատկապես 2019 թ․ հետո լիբանանահայերի ներգաղթը)։
Նախագծի իրականացումը կարող է նպաստել հետագայում ՀՀ կողմից Սփյուռքի հանդեպ վարվող քաղաքականության ու հայրենադարձության ուղղությամբ առավել արդյունավետ ծրագրերի մշակմանը։
Օտարերկրյա գործընկեր
Սանջյան Արա Կարապետի - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, Միչիգանի համալսարան, Դիրբոռն