Ընդհանուր տվյալներ
Ծրագրի նպատակն է ուսումնասիրել ԻԻՀ հիմնական քաղաքական խմբավորությունների՝ «պահպանողականների» և «բարեփոխիչների» քաղաքական ճամբարները ներկայացնող քաղաքական և հոգևոր հոսանքների դիրքորոշումը և դրանց կիրառական ազդեցությունը Թեհրանի կողմից հարավկովկասյան ուղղությամբ իրականացվող արտաքին քաղաքականության վրա սկսած Հասան Ռուհանիի կառավարման սկզբից մինչև Մասուդ Փեզեշքյանի ընտրությունը որպես ԻԻՀ նախագահ (2013-202 4թթ)։ Ինչպես նաև փորձ է արվելու վերհանելու վերոնշյալ քաղաքական ուղղությունների դիրքորոշման ազդեցությունը ՀՀ-ԱՀ միջև առկա կոլֆլիկտածին գործոնների վրա։
Արդիական է Հարավային Կովկասում և ՀՀ-ԱՀ հարաբերություններիում առկա տեսական հիմնախնդիրների, ինչպես նաև Արցախյան հակամարտության համատեքստում Հայաստանի ու Ադրբեջանի Հանրապետության միջև վերջին պատերազմից հետո ստեղծված կոնֆլիկտածին գործունների նկատմամբ ԻԻՀ դիրքորոշման և իրանականցվող քաղաքականության ուսումնասիրության համար։ Միտված է տեսական հիմքի վրա կատարել հետազոտություն՝ կարճաժամկետ և միջնաժամկետ կիրառական առաջարկներով, որը ներառելու է ԻԻՀ արտաքին քաղաքականության հարավկովկասյան ուղղության վրա ազդող գործոնների քննությունը և վերհանումը։
Օտարերկրյա գործընկեր
Ալի Քալիրադ - PhD, Թեհրանի համալսարան