Ընդհանուր տվյալներ
Հետազոտական ծրագրի հիմնական նպատակը հյուսիսարևմտյան իրանական լեզուներից թալիշերենի հյուսիսային բարբառի բառապաշարի համապարփակ քննությունն է և դրանում առկա բնիկ և փոխառյալ շերտերի տարբերակումն ու դասակարգումը:
Թալիշերենն ունի պատմական և լեզվական ընդարձակ փոխազդեցությունների արդյունքում ձևավորված հարուստ բառապաշար, որի քննության համար կհամադրվեն և կկիրառվեն պատմական հնչյունաբանության, պատմահամեմատական լեզվաբանության ու բանասիրական հետազոտության մեթոդները:
Այս նախագծի հիմնական խնդիրներն են՝
դասակարգել հյուսիսային թալիշերենի բառապաշարը՝ ըստ բնիկ բառերի և փոխառությունների շերտերի,
վերլուծել այդ շերտերի հնչյունաբանական, ձևաբանական և իմաստաբանական առանձնահատկությունները,
ուսումնասիրել հյուսիսային թալիշերենի բառապաշարի վրա պատմական և լեզվական փոխառնչկացությունների ազդեցությունը:
Հետազոտության գլխավոր խնդիրներից են նաև բնիկ բառերի հնչյունական զարգացումների, պարսկական, թյուրքական, ռուսական, արաբական, հայկական փոխառությունների ինտեգրման և ադապտացիայի, ինչպես նաև հյուսիսթալիշական խոսվածքների միջև առկա տարբերությունների ուսումնասիրությունը։
Սույն հետազոտությունը միտված է թալիշերենի բառապաշարի ուսումնասիրության մեջ առկա բացը լրացնելուն և լույս սփռելուն դրա՝ այլ լեզուների հետ ունեցած փոխազդեցությունների հարցի վրա:
Օտարերկրյա գործընկեր
Մոհամմադ Ռասեխ-Մահանդ - PhD, պրոֆեսոր, Բու-Ալի Սինա համալսարան, Համադան