501 և 503 ընթերցասրահներում խմբային քննարկումների համար նախատեսված սենյակների ամրագրում
Ընթերցասրահների սենյակների ամրագրումը կատարվում է 2 եղանակով՝ առցանց կամ տեղում:
501 ընթերցասրահում առկա են 3, իսկ 503-ում՝ 2 սենյակներ, որոնք նախատեսված են մինչև 8 և մինչև 15 անձի համար:
Առցանց ամրագրելու դեպքում անհրաժեշտ է մուտք գործել ԵՊՀ «Registrar» համակարգի օգտվողի էջ reg.ysu.am հղումով: Մուտք գործելուց հետո սեղմեք «Լսարանի/դահլիճի ամրագրում» կոճակը: Բացված պատուհանում ներկայացված են սրահները: Սրահների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար սեղմեք «Մանրամասն» կոճակը: Ամրագրելու համար անհրաժեշտ է սեղմել համապատասխան սրահի կոճակը և լրացնել անհրաժեշտ տվյալներ՝ ամրագրման օր, ժամ, մասնակիցների թիվ և այլն:
Աշխատակցի հաստատումից հետո սրահը կամրագրվի:
Տեղում ամրագրելու համար անհրաժեշտ է մոտենալ համապատասխան ընթերցասրահի աշխատակցին: