Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Թանգարանի մասին
  3. Երևանի պետական համալսարանի հիմնադրումը
Հավելյալ նավիգացիա
Փակել
  • Գլխավոր էջ
  • Թանգարանի մասին
  • Այցելություն թանգարան
  • Գրողներ
  • ԵՊՀ պարգևներ
  • Երևանի պետական համալսարանի հիմնադրումը
  • Առցանց այց ԵՊՀ պատմության թանգարան․ 360 աստիճան
  • Թանգարանի հնագիտության բաժին
  • Միջոցառումներ
  • Նշանավոր համալսարանականներ

Երևանի պետական համալսարանի հիմնադրումը

Երևանի համալսարանի հիմնադրումը հայ ժողովրդի նորագույն պատմության կարևորագույն իրադարձություններից էր: Այն դարձավ մեր հասարակության և պետության մտավոր սուվերենության ինստիտուցիոնալ երաշխիքը, նորանկախ պետության համար պրոֆեսիոնալ մասնագետների պատրաստման հիմնական միավորը։

Համալսարանի ստեղծումը սկզբունքային նշանակություն ուներ մտավոր ներուժի համախմբման և կազմակերպման տեսանկյունից։ Ցեղասպանությունից հետո հսկայական կորուստներ ունեցած ժողովրդի համար խիստ արդիական էր մեկ հարկի տակ համախմբել մտավորականների, որոնք կկարողանային իրենց փորձն ու գիտելիքը ծառայեցնել հասարակության վերականգնման ու զարգացման գործին։ Օտար երկրներում մեծ դժվարությամբ կրթություն ստացած հայ մտավորականները երազում էին Հայաստանում սեփական համալսարան ունենալու մասին, ուստի համալսարանի հիմնադրումը մեծ ոգևորություն առաջացրեց նրանց շրջանում:

Հարկ է նշել, որ հայրենիքում հայկական համալսարան հիմնելու գաղափարը նոր չէր։ Այն օրակարգային դարձավ դեռևս XIX դարի 40–50-ական թվականներից: Խաչատուր Աբովյանը, Միքայել Նալբանդյանը և ուրիշներ չափազանց կարևորում էին հայ երիտասարդին իր հայրենիքում և մայրենի լեզվով ուսուցանելու միտքը: Այդ գաղափարը կենսագործելու ուղղությամբ լուրջ քայլեր կատարեց Հովհաննես Թումանյանը:

Հովհաննես Թումանյան

Image

«Պետք է ստեղծել Հայոց Համալսարան, ուր կարելի կլինի բարձրագույն գիտությունները ավանդել ու սովորեցնել հայերեն լեզվով: Մեր տարրական ու միջնակարգ դպրոցների մեջտեղը պետք է կառուցանել ու պահել մի գիտության տաճար, մեր մանր ու մեծ ճրագների մեջտեղը պետք է վառել մի մեծ ջահ` Հայկական Համալսարանը…»։

                                                                                         

Համալսարանի հիմնադրման մասին օրենքը

Image

1918 թ., երբ Հայաստանը ձեռք բերեց անկախություն և վերականգնեց դարեր առաջ կորցրած պետականությունը, հոգևոր կյանքի զարգացումը կրկին դարձավ պետության հոգածության առարկա և Առաջին հանրապետության կառավարությունը օրինագիծ ներկայացրեց Երևանում համալսարան հիմնելու մասին: Պետության տեսանկյունից համալսարանի ստեղծման անհրաժեշտությունը նախևառաջ պայմանավորված էր երկրի սոցիալ-տնտեսական ու գիտամշակութային կյանքի զարգացման համար անհրաժեշտ որակյալ մարդկային կապիտալ ձևավորելու անհրաժեշտությամբ:

Իր գոյության մեկ տարին չբոլորած՝ նորանկախ Հայաստանի Հանրապետությունը 1919 թ. մայիսի 16-ին ընդունեց համալսարանի հիմնադրման մասին օրենքը:

Ալեքսանդրապոլի շենքը

Համալսարան հիմնելու նպատակով ստեղծվեց կազմակերպիչ հանձնաժողով՝ համաեվրոպական ճանաչում ունեցող և գիտական կյանքի նշանակալի ուղի անցած պրոֆեսոր Յուրի Ղամբարյանի և Դավիթ Զավրիյանի համանախագահությամբ: Վերջինս աշակերտել էր Դ. Մենդելեևին և հետագայում դասավանդել Սանկտ Պետերբուրգի համալսարանում:

Հաշվի առնելով Երևանում համալսարանի համար անհրաժեշտ պայմանների (հատկապես շենքային) բացակայությունը՝ հանրապետության Նախարարների խորհուրդը երկար փնտրտուքներից հետո որոշեց համալսարանը ժամանակավորապես բացել Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի):

Համալսարանի բացումը

Image

Հաղթահարելով բազում խնդիրներ՝ 1920 թ. հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով տեղի ունեցավ Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որը վերածվեց ազգային տոնի:

Բացման արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահը, վարչապետը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ: Բացման խոսքով հանդես եկավ համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Յուրի Ղամբարյանը, ապա՝ հանրային կրթության նախարար Նիկոլ Աղբալյանը:

Հանրային կրթության և արվեստի նախարար Նիկոլ Աղբալյան

Image

«Չնայած որ մեր երկիրն ավերված է, մեր ժողովուրդը՝ աղքատության մեջ, մենք հիմնում ենք բարձր կրթարան: Այն, ինչ մենք ունենք այսօր, ձեռք է բերված սերունդների արյունով... Մենք վերաշինում ենք մեր տունը և հիմնում կրթության տաճարներ՝ առանց խորհելու, թե ինչ են մտածում մեր մասին մեր թշնամիները, որոնք միշտ քանդել են մեր շինածը: Մեր մեջ հավատ կա, որ այս անգամ հայոց ազգի նավը դուրս կգա փոթորկից անփորձանք: Մեր թշնամիները չեն հաջողելու, և այն ջահը, որ մենք վառում ենք Հայաստանի բարձրավանդակի վրա, չի հանգչի և կլուսավորե Առաջավոր Ասիան: Անցնում է մղձավանջը, և պայծառանում է Հայաստանի երկինքը: Դեռ մեզ համար բոլոր վտանգներն անցած չեն, դեռ մեկ ձեռքում սուր պիտի ունենանք, բայց արդեն ժամանակն է, որ մյուս ձեռքում գրիչ բռնենք»:                                                                                         

«Հայաստանի համալսարան» թերթը

Image

1920 թ․ հունվարի 31-ին լույս է տեսել «Հայաստանի համալսարան» մեկօրյա թերթը, որի բնաբանն էր «Գիտութիւնն ոյժ է»:

Թերթի վաճառքից ստացված հասույթը հատկացվել է չքավոր ուսանողների օգնության ֆոնդին: Թերթի առաջնորդողը գրել է պրոֆեսոր Յու.Ղամբարյանը, տպագրվել են նաև հիմնադիր դասախոսների ելույթները Հայաստանի համալսարանի առաքելության ու կարևորագույն դերի մասին, ինչպես նաև պատմալեզվաբանական ֆակուլտետի առաջին կիսամյակի դասացուցակը և այլ նյութեր:

Թերթն ավարտվում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ V-ի՝ համալսարանի ռեկտորին, դասախոսներին և ուսանողությանն ուղղված հայրապետական ջերմ ուղերձով:

Համալսարանի առաջին դասացուցակը

Image

Համալսարանում դասերն սկսվել են 1920 թ. փետրվարի 1-ին և շարունակվել մինչև մայիս ամիսը:

 

 

 

 

 

Ստեփան Մալխասյանց

 

Image

Առաջին հանդիսավոր դասախոսությունը՝ «Համալսարանը և լեզուն» թեմայով, պատիվ է ունեցել կարդալու Գևորգյան հոգևոր ճեմարանի նախկին սան, անվանի բանասեր, լեզվաբան, բառարանագիր, հետագայում մեծ հայագետ Ստեփան Մալխասյանցը:

Դասախոսությանը ներկա էին համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Յուրի Ղամբարյանը, ՀՀ հանրային կրթության նախարար Նիկոլ Աղբալյանը, դասախոսներ և մտավորականներ:

Դասախոսական կազմի ստեղծումը

Համալսարանն ուներ մեկ` պատմալեզվաբանական ֆակուլտետ (262 ուսանող, 32 դասախոս): Սկզբնական շրջանում ամենամեծ դժվարությունը համապատասխան մասնագիտական որակավորում և տեսական բարձր պատրաստվածություն ունեցող դասախոսական կազմի ապահովումն էր: Կարևորելով համալսարանի գործունեությունը կայուն հիմքերի վրա սկսելու գործը՝ կազմակերպիչ հանձնաժողովը Յուրի Ղամբարյանի գլխավորությամբ ու ջանքերով Երևանի համալսարան հրավիրեց Եվրոպայում կրթություն ստացած մանկավարժական ու գիտական մեծ փորձառությամբ անվանի մասնագետներ, որոնց թվում՝ Մանուկ Աբեղյան (Ենայի, Լայպցիգի, Բեռլինի, Փարիզի համալսարաններ), Ստեփան Մալխասյանց (Գևորգյան հոգևոր ճեմարան, Սանկտ Պետերբուրգի համալսարան), Մեսրոպ Տեր-Մովսիսյան (Ներսիսյան դպրոց, Դորպատի համալսարան, մասնագիտական գիտելիքները կատարելագործել է Վիեննայում, Փարիզում, Լոնդոնում, Երուսաղեմում, Բեռլինում, Վենետիկում),Գարեգին Հովսեփյան (Գևորգյան ճեմարան, Բեռլինի, Հալեի, Լայպցիգի համալսարաններ), Սիրական Տիգրանյան (Լայպցիգի համալսարան), Հակոբ Մանանդյան (Ենայի, Լայպցիգի, Ստրասբուրգի համալսարաններ), Գրիգոր Ղափանցյան (Սանկտ Պետերբուրգի համալսարան), Աշխարհբեկ Լոռու Մելիք-Քալանթար (Ներսիսյան դպրոց, Սանկտ Պետերբուրգի համալսարան), Հրաչյա Աճառյան (Սորբոնի համալսարան), Անժուր (Հարություն Չեբոտարյան) (Լոզանի, Սորբոնի համալսարաններ) և շատ ուրիշներ, որոնք կարող էին պատիվ բերել աշխարհի ցանկացած առաջնակարգ համալսարանի: Այսպիսով ստեղծվեց հզոր ներուժով դասախոսական կազմ: Նրանց զգալի մասը, երկար տարիներ աշխատելով համալսարանում, անձնուրաց նվիրումով ձեռնամուխ եղավ երիտասարդ մասնագետների ձևավորման ու գիտության զարգացման կարևորագույն գործին:

< >

ՀՀ նախարարների խորհրդի՝ 1920 թ. հունիսի 21-ի որոշումը համալսարանը Ալեքսանդրապոլից Երևան տեղափոխելու մասին

Image

ՀՀ նախարարների խորհրդի՝ 1920 թ. հունիսի 21-ի նիստում որոշվեց համալսարանը Ալեքսանդրապոլից տեղափոխել Երևան և նրան հատկացնել ուսուցչական սեմինարիայի շենքը (Աստաֆյան, այժմ՝ Աբովյան փ. 52): Պետք է բացվեին նաև իրավաբանական ու բնագիտական ֆակուլտետներ, պարապմունքները վերսկսվեին հոկտեմբերի 16-ին: Սակայն 1920 թ. սեպտեմբերին սկսված թուրք-հայկական պատերազմի, երկրում ստեղծված քաղաքական լարված իրավիճակի պատճառով հնարավոր չեղավ այդ որոշումն իրագործել: Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո միայն համալսարանը Ալեքսանդրապոլից տեղափոխվեց Երևան և կոչվեց «Երևանի ժողովրդական համալսարան»:

  • Գլխավոր էջ
  • Թանգարանի մասին
  • Այցելություն թանգարան
  • Գրողներ
  • ԵՊՀ պարգևներ
  • Երևանի պետական համալսարանի հիմնադրումը
  • Առցանց այց ԵՊՀ պատմության թանգարան․ 360 աստիճան
  • Թանգարանի հնագիտության բաժին
  • Միջոցառումներ
  • Նշանավոր համալսարանականներ

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am